Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

11/12/2024 schedule00:05

Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասավ վերջնագծին, և դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին եռօրյա ընտրության արդյունքները:

Ինչպես հայտնի է, Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր և պայքարեց 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Քվեարկությանը մասնակցել է 1050 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը 11 է:

Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կդառնա ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը:

Գյումրիում իրականացված փրայմերիզի արդյունքում թեկնածուների ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Լևոն Անանյան -  91 ձայն

Դավիթ Առուշանյան - 220 ձայն

Շավարշ Արամյան - 88  ձայն

Էմմա Բարսեղյան - 113 ձայն

Սարիկ Մինասյան - 253 ձայն

Վահագն Մկրտչյան - 138 ձայն

Կարեն Սարուխանյան - 143 ձայն

Գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել էր 5 մասի, ձևավորվել էր 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջել են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկել մասնակցել ընտրությանը: Տարածքների, փողոցների ընտրությունը կատարվել է վիճակահանությամբ, քվեարկությունը՝ սոցիոլոգիական մեթոդով: Քվեարկությունը կատարվել է ամեն տնից մեկ քվե սկզբունքով:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարիկ Մինասյանն ասել էր, որ իր ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն իրեն դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։

Իսկ ինչպե՞ս էր անկուսակցական Մինասյանը դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաստատած՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու, հարցին պատասխանել էր.

«Հիմնականում մոտիվացիոն նամակս եմ ներկայացրել, 1-2 օրում զարգացման ծրագիր հնարավոր չէր ունենալ։ Եթե Կառավարությունը որդեգրել է օրենքի գերակայություն, զրո հանդուրժողականություն կոռուպցիային, արդարություն, էդ բոլոր գաղափարախոսությունները կիսում եմ, համախոհ եմ, մնացածն էլ Աստված ցույց կտա»:

Մինասյանը նաև չէր հերքել խոսակցությունները, որ իր առաջադրմամբ մեծապես շահագրգիռ է ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:

Հիշեցնենք՝ երբ հոկտեմբերի 28-ին «Բալասանյան դաշինք»-ի անդամներն առանց բացատրությունների վայր դրեցին մանդատները, արձանագրություններ ներկայացրին թիվ 31 ԸԸՀ ու կորան, քաղաքը մատնվել էր ինքնահոսի, հայտնվել կառավարման ու տնտեսական ճգնաժամի մեջ, մնացել առանց քաղաքապետի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7154 դիտում

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր