15 մետր բարձրությամբ Գյումրու նոր տոնածառը 1-2 օրից կհասնի Հայաստան. գնումը կիրականացնի Շիրակի մարզպետարանը

04/12/2024 schedule18:20

Ընդամենը մի քանի օրից Գյումրին տոնածառ կունենա, կմեկնարկեն քաղաքի փողոցների զարդարման աշխատանքները: Այդ պատասխանատվությունը ստանձնել է Շիրակի մարզպետը՝ համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականի:

Շիրակի մարզպետի աշխատակազմը կիրականացնի Գյումրու գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների՝ նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները:

Տոնածառն ու անհրաժեշտ բոլոր գնումները կիրականացվեն մեկ անձից գնման ընթացակարգով:

«Ամանորը մոտենում է, և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով է նման որոշում կայացվել: Չկա համայնքապետ, ոչ էլ լիազորված անձ ու պաշտոնակատար, ով կարողանալու էր իրականացնել այդ աշխատանքը: Բայց, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, Գյումրին կունենա տոնածառ ու ամանորյա զարդարանք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

15 մետր բարձրություն ունեցող տոնածառը մատակարար ընկերությունը գնելու է Վրաստանից: Տոնածառի հետ ձեռք կբերվեն նաև համապատասխան զարդարանքներն ու դեկորները: Ըստ մարզպետի՝ այն Հայաստանում կլինի առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Հենց տոնածառը տեղ հասնի, փողոցների զարդարման աշխատանքները կսկսվեն:

Մարզպետն ասում է՝ տոնածառը, անհրաժեշտ զարդարանքներն ու դեկորները գնելու համար 20 մլն դրամից մի փոքր ավել կծախսվի:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին, երբ դեռ Գյումրին համայնքապետ ու ավագանի ուներ, նիստում հաստատված նախագծով համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ էր տրամադրվելու տոնածառի, ևս 7 միլիոն դրամ էլ՝ Ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռք բերման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2959 դիտում

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել

Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ

Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ

Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը

Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը

Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը

2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով

Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում

Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ

Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը

Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան