Երևան
12 °C
Երևան քաղաքում այլևս տեղեկատվական դաշտով մեծ վահանակներ չեն տեղադրվելու, իսկ շենք-շինությունների վրա տեղադրվածները չպետք է ծածկեն կառույցները: Սրանք այն նոր չափորոշիչներն են, որով Երևանի քաղաքապետարանը մի քանի ամիս է, ինչ իրականացնում է մայրաքաղաքի փողոցների մեծ գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամանակ էր տվել, որպեսզի իրենց գովազդային վահանակները փոփոխեն ու սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնեն։ Փետրվարից էլ ավագանու անդամներին լիազորություն է տրվել արտաքին գովազդային կանոնակարգում չափորոշիչներ սահմանել։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ հստակ չափորոշիչներ են դրված, թե, օրինակ, կապված վահանակի տեղեկատու դաշտի չափից, ինչ հատվածներում այն կարող է տեղադրվել, ինչ չափի և միմյանցից ինչ հեռավորության վրա պետք է լինեն:
Վերջինս դժվարանում է հստակ ասել, թե այս պահի դրությամբ մայրաքաղաքում ընդհանուր որքան գովազդային վահանակ է ապամոնտաժվել, սակայն վստահեցնում է՝ մեծ թվով։ Իսկ 2023 թվականին Երևանում ապամոնտաժվել է համապատասխան թույլտվություն չունեցող 5670 արտաքին գովազդ:
«Նախքան պահանջը ուժի մեջ մտնելը, հանդիպել ենք տնտեսվարողների հետ, նրանց ներկայացրել բոլոր չափորոշիչները։ Բոլորը ծանուցվել են նոր չափորոշիչների և կանոններին համապատասխան փոփոխություններ իրականացնելու մասին: Ապամոնտաժումը իրականացնում են թե՛ համայնքները, թե՛ կազմակերպությունները, որոնք զբաղվում են գովազդների ապամոնտաժմամբ։ Երևանում տեղադրված գովազդային վահանակները հիմնականում ապամոնտաժվել են։ Մեզ մնացել է Իսակովի պողոտայից մինչև օդանավակայան տանող ճանապարհը, Աշտարակի խճուղին: Մի քանի տեղ էլ ունենք Երևանում, օրինակ՝ Կոմիտասի պողոտայում երկու հատ կա դեռ, որոնք տեխնիկական հարցեր ունեն, բայց շուտով կհեռացվեն»,- ասում է նա։
Վերջինս շեշտում է՝ քաղաքապետարանը չի արգելում, որ մայրաքաղաքում արտաքին գովազդներ լինեն, դրանք կարող են տեղադրվել, սակայն փոքր չափի վահանակների տեսքով, որոնք համահունչ կլինեն քաղաքի ճարտարապետությանը և չեն աղավաղի այն։
Ըստ Առաքելյանի՝ ամենաշատ գովազդները Կենտրոն վարչական շրջանում են տեղադրված եղել, հաջորդը Արաբկիրն է, Աջափնյակը, Շենգավիթը․ «Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության հիմնական առաքելությունը գովազդների տեղադրման թույլտվությունների տրամադրումն է, որն ուզում ենք առաջիկայում դարձնել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Այսինքն՝ տնտեսվարողը կարողանա էլեկտրոնային ներկայացնել դիմումի եղանակն ու անհրաժեշտ փաստաթղթերը»։
Զրուցակիցը նշում է, որ գովազդային վահանակները տնտեսվարողների գույքն են, և նրանք պետք է որոշեն՝ ինչ են անելու դրանք:
Ըստ Առաքելյանի՝ եթե տնտեսվարողը համաձայն չի լինում վահանակների ապամոնտաժման հետ, ազատ է բողոքարկելու որոշումը, սակայն մինչ օրս նման դեպքեր չեն արձանագրվել․ «Կան տնտեսավարողներ, որոնք դժգոհում են, ամեն դեպքում դրանք տեղադրելու համար մեծ ծախսեր են արել, բացի դրանից՝ յուրաքանչյուրն ուզում է, որ իր գովազդը լինի ճչացող գույներով, աչքի ընկնող, բայց բացատրում ենք, իրենք էլ են զանգում մեր վարչություն՝ մանրամասներին տեղեկանալու համար, պարզաբանում ենք, ու խնդիր չի լինում։ Դժվարությամբ են ընդունում համեստ տեսքով գովազդային վահանակ ունենալու միտքը, հետո որ նոր չափորոշիչով են տեղադրում, իրենք էլ են խոստովանում՝ այդպես շքեղ տեսք ունի գովազդը»։
Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի պաշտոնակատարը ընդգծում է՝ չեն եղել նաև այնպիսի դեպքեր, երբ ապամոնտաժելուց հետո տնտեսվարողը կրկին նախկին գովազդային վահանակը անօրինական կերպով տեղադրի։ Սակայն եթե նման դեպք արձանագրվի, դա հայտնաբերվի, կատարողը վարչական տույժի կենթարկվի 100 դրամի չափով։ Վերահսկողությամբ զբաղվում է թե՛ տվյալ բաժինը, թե՛ վարչական շրջանների համապատասխան բաժինները։
Ըստ Առաքելյանի՝ քիչ չեն նաև շենքերի պատերին, կամարների տակ ինքնակամ փակցվող գովազդները։ Դրանց վերաբերյալ իրազեկման աշխատանքներ ևս տարվում են, սակայն այստեղ խնդիրն այն է, որ միջանկյալ մարդ է դրանք տեղադրում:
Ավագանու ընդունած չափորոշիչները կազմված են ընդհանուր 200 կետից: Դրանք տեղադրված են yerevan.am կայքում։ Զրուցակցի խոսքով՝ տնտեսվարողը գրաֆիկական պատկերների միջոցով էլ կարող է տեսնել, թե ինչ է պահանջում նոր չափորոշիչը գովազդի համար։ Օրինակ՝ գովազդային վահանակները նոր չափորոշիչներով սահմանվել են երեք տեսակ՝ մեծ տեղեկատու, միջին և փոքր տեղեկատու դաշտով։ Չափորոշիչով գովազդ տեղադրելուց առաջ էլ վարչական շրջանի թույլտվությունն է պետք, եթե դա չլինի, սակայն գովազդը համապատասխանի նոր չափորոշչին, ապա, միևնույն է, տեղադրվածը համարվելու է անօրինական։
Առաքելյանը նկատում է՝ գործընթացը շարունակական է լինելու. ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակվում են։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել
Հայտնի է՝ Ամիրյան փողոցում ինչի հետևանքով է պայթել «Տոյոտա»-ն. տեսանյութ
Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
Ինչպես կարող է քաղաքացին իր ավտոտնակում լիցքավորել էլեկտրամոբիլը. կհստակեցվեն իրավական հարաբերությունները
Դո՞ւք եք ԼՂ նախկին ղեկավարին գերի հանձնել Բաքվին. Կարեն Սարգսյանը հայտնվեց պատային իրավիճակում
Հասկանալով, որ իրենց բոլոր ստերը բացահայտված են՝ անցել են էժան մանիպուլյացիաների. Ալեքսանյան. տեսանյութ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. երբ կսկսի նվազել օդի ջերմաստիճանը
Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է
Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում
ՀՀ բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ. Ավետիսյան
1 շաբաթում հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ, ավելի քան 200 մարդ էլ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի
ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել «Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը
Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած
Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին
Ինձ փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ. սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում. Տեր Արամ
2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ծինփինը Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ
ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան
Պուտինը և Սի Ծինփինը զբոսնել են Չինաստանի առաջնորդի նստավայրի տարածքում. տեսանյութ
imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը
Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին
Սուդանում սողանքի հետևանքով հողի տակ է անցել մի ամբողջ գյուղ. ողջ է մնացել ընդամենը 1 բնակիչ. տեսանյութ
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.482 քրեական վարույթ
Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին, այցելել խնձորի այգիներ
Թրամփը հանդես կգա կարևոր հայտարարությամբ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սովից մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
2 մարզի և Երևանի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
Լանջաղբյուրի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մեծաքանակ անասնակեր ու ավտոմեքենա
ՀՀ վարչապետն ու տիկինը Թիենծինից գնացքով ուղևորվել են Պեկին. լուսանկարներ
Շնորհակալություն Թիենծին. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Փաշինյանը ներկայացրել է՝ որն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը
Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաններին
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ
Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT