Այս տարի ՀՀ-ում արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք․ ինչպես տարբերել թունավոր սողուններին և ինչ անել խայթելու դեպքում

11/08/2024 schedule19:38

Ամռան այս սեզոնին սողուններն ակտիվանում են. նրանք հայտնվում են կա՛մ մարդկանց բնակելի տների մոտակայքում, կա՛մ էլ հարակից տարածքներում։ 

Բնակավայրերում սողունների հաճախակի հայտնվելու և մարդկանց մոտ լինելու հետևանքով երբեմն գրանցվում են օձերի խայթելու դեպքեր:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Թամարա Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ 2024 թվականի սկզբից մինչև օգոստոսի 1-ն արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,5 անգամ։

«Դեպքերի 75 տոկոսն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, 25 տոկոսը՝ կանանց մոտ։ Առհասարակ օձի խայթման դեպքերը հանդիպում են հիմնականում մեծահասակների մոտ, փոքրերի շրջանում քիչ են դեպքերը։ Մեզ մոտ քիչ է գրանցվում կամ, կարելի է ասել, չի էլ գրանցվում թունավոր օձերից խայթոց։ Սակայն, եթե կարիք կա հակաթույնի, արվում է պարտադիր»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է մասնագետը:

Նրա խոսքով, դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում, 15 տոկոսը՝ Երևանում: 

Բժիշկ-համաճարակաբանը վստահեցնում է, որ  Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում օձի խայթոցի հակաթույնի խնդիր չկա։ Օձի խայթման դեպքով ԲԿ տեղափոխված անձը անպայման ստանում է հակաթույնը։ Այսինքն՝ անկախ խայթող օձի տեսակից, ամեն դեպքում, անձին տրվում է հակաթույնը, որովհետև մարդիկ սովորաբար չեն ճանաչում օձի տեսակները, և չգիտեն՝ այն թունավո՞ր է եղել, թե՝ ոչ։

Բժիշկն ընդգծում է, թե ինչ պետք է և ինչ չպետք է անել, երբ մարդուն օձը խայթել է.

«Չի կարելի խայթած տեղում կտրվածքներ անել, վերքից արյունն արտածծել, ալկոհոլ քսել կամ խմեցնել, սա կտրականապես արգելվում է, քանի որ ալկոհոլը թույնի ներծծումն ուժեղացնում է ու արագացնում դրա թունավոր ազդեցությունը։ Պետք է վերքը մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, հնարավորինս շատ ջուր տալ տուժածին։ Օձի խայթոցի առաջին ախտանշանը ուժեղ ցավն է, թուլություն է զգում անձը։ Թունավոր և ոչ թունավոր օձերի խայթոցի ու ախտանշանների դեպքում տարբերություն չկա»,- ասում է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ նման դեպքերում անմիջապես դիմում են մոտակա բժշկական կենտրոնը, քանի որ ցավն անտանելի է լինում։ Նաև օձերի նկատմամբ ունեցած վախն է ստիպում անձին միանգամից դիմել անհրաժեշտ օգնության։ Սակայն, լինում են դեպքեր, երբ, ըստ մասնագետի, մինչև բուժհաստատություն դիմելը անձին փորձում են որոշակի օգնություն ցուցաբերել, որը երբեմն սխալ է լինում. 

«Հիմնականում դա է հանդիպում, որ փորձում են արյունը արտածծել, խայթած տեղին ալկոհոլ կամ այլ սպիրտ լցնել, որոնք արգելված են: Եթե օձի խայթման դեպքում անձը ԲԿ չդիմի, կարող են գրանցվել ընդհուպ մինչև մահվան դեպքեր։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկը պատմում է, թե ինչպես է առաջին անգամ օձի խայթոց զգացել։ Վերջինս  նախընտրեց անանուն մնալ:

«Երբեք մոտիկից օձ չէի տեսել, ճիշտն ասած, լսել էի միայն գյուրզայի մասին։ Ամուսնուս հետ ամռան սեզոնին սկսում ենք դաշտի գործերով զբաղվել։ Ու հենց դաշտում էլ օձը ոտքս կծեց»,- նշում է կինը։

Նրա խոսքով՝ սկզբում ուժեղ ցավ է զգացել ոտքին, մտածել է՝ որևէ միջատ է կծել, բայց խոտերի արանքից նկատել է սողունի շագանակագույն պոչը:

«Էդ պահին հասակացա, որ հաստատ օձը կծեց։ Ամուսինս արագ արձագանքեց, լսել էինք, որ շատ ջուր պետք է լցնել կծած տեղը, հետո փորձում էինք ոտքս սեղմել, որ արյունը դուրս գա։ Ու միանգամից գնացինք Երևան, շատ էինք վախենում, դրա համար մայրաքաղաքի ԲԿ-ներից մեկը դիմեցինք»։

Երևանում մշակել են նրա վերքը, հակաթույն տվել։ Քանի որ ինքն անհանգստություն էլ է զգացել, մի քանի ժամ նախընտրել է մնալ ԲԿ-ում, որից հետո տուն է գնացել։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ աշխարհում կա 3000-3500 տեսակ օձ, որոնցից թունավոր են 600 տեսակը, դրանցից էլ միայն 200 տեսակի օձերի թույն է, որ մարդու կյանքի համար վտանգավոր է հանդիսանում։

Հայաստանում տարածված է 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են 4-ը՝ կովկասյան գյուրզան, հայկական իժը, երևանյան լեռնատափաստանային իժը և դարևսկու իժը։

Հատկապես գյուրզայի կծելու դեպքերը մարդու կյանքի համար կարող են վտանգավոր լինել: Չնայած դրան՝ ըստ նախարարության տվյալների, 80 տոկոս դեպքերում մարդկանց հանդիպում են ոչ թունավոր օձեր։ Կա օձի մեկ այլ տեսակ նաև՝ կապարագույն սահնօձը, որը նման է գյուրզային և մարդիկ շատ հաճախ շփոթում են այդ օձերին։ Մարդու համար վտանգավոր են հատկապես հայկական իժն ու գյուրզան։ Մյուս տեսակներից մեկը լեռնատափաստանային իժն է և հյուսիսում՝ Արփի լճի շրջակայքում ապրող մեկ այլ տեսակ՝ դարևսկու իժը։ Մնացած բոլոր տեսակները Կարմիր գրքում են գրանցված։ Իր չափերով ու թունավորվածությամբ Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում միայն գյուրզան է հանդիպում։

Իսկ ի՞նչպես տարբերակել թունավոր և ոչ թունավոր օձերին

Հայաստանում առկա թունավոր օձերի մոտ պոչը միանգամից բարակ է, գլխի ձևը՝ եռանկյունի, թեփուկները՝ մանր։ Իսկ ոչ թունավոր օձերի գլխի վահանիկները խոշոր են, պոչն աստիճանաբար է բարակում։

Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների․

  • Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար:
  • Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
  • Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
  • Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը:
  • Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4060 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին