Երևան
12 °C
Հունիսմեկյան միջոցառումների շարքը շարունակվում է:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք՝ խաղաղության իղձով:
Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները:

Հյուրերի շարքում է եղել 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի մայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը:
Վարչապետի տիկինը կենտրոնի տնօրեն Անգելինա Արշակյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել պայմաններին:

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխայի շուրջօրյա և 100 երեխայի ցերեկային խնամք:
Կենտրոնում գործում են նկարչաթերապիայի, տիկնիկաթերապիայի, կավագործության, հաղորդավարության, երգի ու պարի, այժմ նաև սպորտի խմբակներ: Կենտրոնի սաները ներկայացումներով հանդես են գալիս մի շարք կենտրոններում:
Կենտրոնի բակում արվեստի փոքրիկ անկյուն է բացվել. ցուցահանդեսում ներկայացված են եղել սաների ձեռքի աշխատանքները՝ նկարներ, կավե իրեր, քանդակներ և այլն:
Անգելինա Արշակյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել նաև բարեկարգված այգին, որտեղ կենտրոնի բոլոր սաներն ունեն իրենց անունով տնկված ծառեր:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը ծառ է տնկել կենտրոնի տարածքում կառուցվող պատերազմների զոհերի հիշատակի պուրակում: Նրան այդ գործում օգնել են կենտրոնի տղա սաները:
Հաջորդ կանգառը Գավառի մանկատանն է եղել: Մանկատան սաները երաժշտական ու պարային համարներ են պատրաստել հյուրերի համար:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի ուղեկցությամբ շրջել է մանկատանը, ծանոթացել սաների ձեռքի աշխատանքներին, շփվել երեխաների հետ:

Մանկատան տնօրենը Աննա Հակոբյանին ուղեկցել է կացարանային մասնաշենք, ծանոթացրել սենյակային պայմաններին: Նաիրա Խանդանյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի այդ մասնաշենքը հիմնանորոգման է ենթարկվելու:
Մանկատան սաները վարչապետի տիկնոջը ցույց են տվել նաև իրենց գրադարանը, պատմել սիրած գրքերի մասին: Աննա Հակոբյանը երեխաներին հորդորել է շատ կարդալ և լավ սովորել:
Վարչապետի տիկինը շրջել է նաև մանկատան խոհանոցում, ծանոթացել ճաշացանկին և երեխաների հետ համտեսել օրվա ճաշը՝ ամառային տոլմա:

Գավառի մանկատանն այս պահին խնամք է ստանում 4-18 տարեկան 69 երեխա։
Հաստատությունում գործում են կարողությունների զարգացմանն ուղղված մասնագիտական ծառայություններ, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական, արտթերապիայի, տիկնիկաթերապիայի, գորգագործության և այլն։
Երեխաներն առավելագույնս դուրս են գալիս հաստատությունից և համայնքում մասնակցում տարբեր խմբակների՝ չզրկվելով լիարժեք ինտեգրման հնարավորությունից։

Վանաձոր քաղաքի «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոնը Աննա Հակոբյանի վերջին կանգառն է եղել: Վարչապետի տիկնոջն աղ ու հացով դիմավորել է 9-ամյա Նորայր Հակոբյանը, ում հետ վարչապետի տիկինը նախորդ այցի ժամանակ է ծանոթացել ու մտերմացել:
Նորայրն ու իր ընկերներն Աննա Հակոբյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի համար կարճ շրջայց են կազմակերպել, ցույց տվել իրենց ննջասենյակները, ժամանցի սենյակը և նաև աշխատասենյակը, որտեղ իրենք վարսավիրություն են սովորում, ձեռագործ զարդեր պատրաստում, զբաղվում կար ու ձևով. կարում են էկոպայուսակներ, շապիկներ, գոգնոցներ և այլն:
Կարճ շրջայցից հետո վարչապետի տիկինը երեխաների հետ կենտրոնի բացօթյա հատվածում զրուցել է նրանց հետաքրքրությունների, կրթության, ապագայի մասին:

«Սաբինե» խնամքի կենտրոնում այս պահին ծնողական խնամքից զրկված 8 երեխա է ապրում: Կենտրոնն առավելագույնը 10 երեխայի շուրջօրյա խամքի հնարավորություն ունի: Սաները կենտրոնում կարող են ապրել մինչև 18 տարեկան, որոշ բացառիկ դեպքերում՝ մինչև 20 տարեկան: Շատ են դեպքերը, երբ կենտրոնի սաները վերադառնում են կենսաբանական ընտանիքներ, որդեգրվում են կամ տեղափոխվում խնամակալ ընտանիքներ:
«Սաբինե» կենտրոնը ստեղծվել է 2018-ին, ֆինանսավորում է «Կարիտաս Ավստրիա» բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնվել Հանրապետության 12 մանկատների, աջակցության ու զբաղվածության կենտրոնների 1223 երեխաների: Նվերները ձեռք են բերվել վարչապետի ֆոնդի միջոցներով:

Վարչապետի տիկինն օրվա ավարտին այցելել է նաև Վանաձորում գործող Շամամ Խաչատրյանի փոքրիկ արտադրամաս-սրճարան: Շամամ Խաչատրյանը բիզնեսը հիմնելուց երկու տարի անց վարչապետի ֆոնդի միջոցներով մեկնել է Փարիզ՝ վերապատրաստման, ինչը Շամամ Խաչատրյանի երազանքն է եղել: Փորձի փոխանակումը շատ բան է տվել գործարարին, և անգամ ինքն է որոշ հայկական բաղադրատոմսեր սովորեցրել ֆրանսիացի գործընկերներին:
Այնուհետև Աննա Հակոբյանը շրջել է Վանաձորի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զորահանդեսը հաջողված եմ համարում, բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք․ Պապիկյան
Վրաստանն ու Թուրքիան քննարկել են միջին միջանցքի զարգացման հեռանկարները
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կորած 6-ամյա 2 տղաները․ որտեղ են եղել երեխաները
Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել
ԱՄՆ-ի ու Իրանի բանակցային թիմերը համաձայնության են եկել. Թրամփը դեռևս չի հաստատել այն
ՀՀ քաղաքացին թույլ չի տալու հետ գցել պետության զարգացումը, վտանգել պետականությունը․ Հարությունյան
Մհեր Գրիգորյանն Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին
ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները և ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը․ ովքեր չունեն ընտրական իրավունք
Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն
Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել
Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան
Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի
ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով
Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում
Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին
Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ
Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ
Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան
Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ
Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ
Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս
Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT