Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր

28/05/2026 schedule15:12

«Ընդդիմությունը շահարկում է, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, մինչդեռ իրենց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված»։

Այս մասին զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ որ ասում եմ՝ կոնսերվի կոկոշներ, դա միայն կոկոշներին չի վերաբերում, սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի, իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, և որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։

Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի և չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ պետական պարտքը ավելացրել եք։ Ընդ որում՝ շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը և այս փաթեթը։ Դա սուպերմարկետ չի, որ գնաս քարտդ տաս, ասես՝ ես վերցնում եմ, որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը։ Իրենք ասում են՝ այս մեխանիզմով եթե ուզում եք, վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են։

Այդտեղ հազար ու մի բարդություն և հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել և պետք էլ չի, որ խոսենք։ Այդ ո՞վ էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը կրկնապատկել ենք։ Ահա խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այն է, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ, մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, այսինքն՝ ասվել է, որ վարկ վերցրեք և առեք, որովհետև իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ, հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են»,- հայտարարել է Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1065 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում