Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում

28/05/2026 schedule14:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը կարողացել է պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ:

Այս մասին նա ասել է զորահանդեսից հետո Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը վստահեցրել է. «Մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ի հեճուկս բոլոր դժվարությունների ու խնդիրների՝ այս ընթացքում Իրանի հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետև մենք մեր պայմանավորվածություններին և պատկերացումներին համապատասխան ենք գործել՝ միևնույն ժամանակ կարողանալով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզված է, որ այս ամենը տեղի է ունում ազնվության շնորհիվ. «Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ և ուղիղ ու անկեղծ մեր դիրքորոշումները ներկայացնում ենք և շնորհակալ ենք նրանց, որ ըմբռնումով են մոտենում մեր առանձնահատկություններին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հղված նամակում մասնավորապես ասվում է

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեր մեծ բարեկամը և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ու ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։

Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլը վայելում է իմ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ և ԼԻԱԿԱՏԱՐ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձրեք (Հայաստանը) կրկին մեծ - MAGA!։»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1416 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս