Հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել է նորման. ջրի ելքը ամենամեծն է վերջին 65 տարում

26/05/2024 schedule15:15

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։

Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ 

Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։

Այսպես՝

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,

 Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։

Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին` Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ,  Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։:

Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։
Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տպել
397 դիտում

Կարիքն այլևս չկա․ Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը

Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը

Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը

Վազգեն Գալստանյանի քաղաքական գործընկեր Սուրեն Պետրոսյանը գնացել է երկրից. հայտնի է՝ ուր

Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում․ վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգմանը

Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Որքան ավելանում է արևմտյան վեկտորը, այնքան «ընդդիմադիր արևմտամետների» դիմադրությունը մեծանում է. Սաֆարյան

Մոսկվայում ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը տարհանվել է․ ռումբի մասին ահազանգ է ստացվել

Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-ՀՀ գործընկերության նպատակներն առաջ մղելու, ավելի լավ ապագա կերտելու համար․ Ռիչարդ Վերմա

5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ

Փոփոխություններ Հայաստանից Եվրոպական Միություն մեղրի արտահանման ծրագրում․ ինչ է իրազեկել ՍԱՏՄ-ն

40 հարկ վճարող մայիսին խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ շրջանների զգալի մասում անձրև, առանձին վայրերում՝ նաև կարկուտ կտեղա

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի արձանի վրա (լուսանկարներ)

Ինչ կապ ունեն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ․ Առաքելյանը մանրամասնել է

Եթե հայտարարում ես, որ երբեք Սաշայենց տուն չես գնա, հույս կա, որ նույնն էլ ինքը կասի․ Իոաննիսյան

Խոհանոցում վիճաբանել են, այնուհետ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա մտերմուհուն

Ամրակից գյուղում տուն է այրվել

Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են շինաշխատանքներ, պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ է հայտնաբերվել

Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչքա՞ն կդիմանան այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը․ Կամո Արեյան

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

«Ծագող աստղ». Հենրիխ Մխիթարյանը՝ Էդուարդ Սպերցյանի մասին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Գալստանյանի ակցիայի ընթացքում անկարգություններ կատարելու համար 8 անձ է կալանավորվել

15 րոպեն առավելագույն ժամկետն է մեքենաները երթևեկելի հատվածից հեռացնելու համար. Ավինյանը՝ ավտովթարների խցանումների մասին

ՔՊ-ն չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, ընդդիմության օրակարգը կեղծ է․ Արթուր Հովհաննիսյան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Վարդանյանը և ևս 1 անձ կալանավորվել են․ մանրամասներ Գալստանյանի ակցիայի մասնակիցներին նյութապես շահագրգռելու վարույթից

Իր կամքով ձեր ոչ մի աջակից չի մասնակցում, պիտի «կազմակերպեիք», թե՞ ձեր հիմնական «տասովչիկը» անազատության մեջ է․ Հակոբյան

Շուռնուխ անունը լսելիս մեզ պետք էր խղճալ 30 տարի, հիմա մենք վարուցանք ենք անում, շնորհակալ ենք վարչապետին․ շուռնուխցի

Քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի․ Ավինյանը՝ տրանսպորտային երթուղիների առանձնացման մասին

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Շուռնուխի նոր թաղամասը Գորիսի, Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է․ վարչապետ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան

Եվրոն թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 17-ին

Աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը մարզում է նաև կրտսեր սերնդին (տեսանյութ)

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի