Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

24/04/2024 schedule13:34

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Տիմուր Իվանովը կալանավորվել է:

Վերջինս բավական հեղինակություն ունեցող պաշտոնյա է, նա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից և համարվում է Շոյգուի դաշնակիցը։

Ուժայիններին մոտ կանգնած «Վորստկա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Շոյգուն է Իվանովին 2013 թվականին բերել նախարարության կառույցներ։ Մինչ այդ նրանք միասին աշխատել են Մոսկվայի մարզի կառավարությունում։

Ինչով է հայտնի Իվանովը

Իվանովը պատասխանատու է ռազմական արտադրանքի գնումների համար և վերահսկում է պաշտպանության նախարարության օբյեկտների շինարարությունը, վերակառուցումը և հիմնանորոգումը, այդ թվում՝ Ուկրաինայից բռնազավթված տարածքներում։

Փոխնախարարը ղեկավարում էր շինարարական ամենախոշոր նախագծերը՝ Մարիուպոլի վերականգնումը, ՌԴ ԶՈւ գլխավոր տաճարի, Վոստոչնի տիեզերակայանի կառուցումը, ՊՆ՝ Covid-19-ով հիվանդների բուժման բժշկական կենտրոնները։

2022 թվականի նոյեմբերին Ալեքսեյ Նավալնիի գործընկերները հրապարակել էին հետաքննություն, որում խոսում էին փոխնախարարի և նրա նախկին կնոջ՝ Սվետլանայի ունեցվածքի և ֆինանսական խոշոր միջոցների մասին։

Հետաքննությունը պնդում էր, որ Տիմուր Իվանովն ու նրա ընտանիքը ամառային արձակուրդներն անցկացրել են Ֆրանսիայի Լազուրե ափում և թանկարժեք խնջույքներ կազմակերպել։ 2022 թվականից ի վեր Տիմուր Իվանովը գտնվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ, սակայն նրա կինը կարողացել է խուսափել պատժամիջոցներից և պատերազմի սկսվելուց հետո շարունակել է ճանապարհորդել Եվրոպայում

BBC-ի փոխանցմամբ՝ մեկ այլ հետաքննություն, որը հրապարակվել է վեց ամիս անց, հայտարարել է, որ Իվանովը նոր կին ունի՝ ՌԴ ՊՆ ղեկավարի նախկին խորհրդական Մարիա Կիտաևան։ Ուկրաինայում ռուսական գործողության մեկնարկից հետո նա ևս  մեկնել է Եվրոպա, քանի որ պատժամիջոցների տակ չի եղել:

Ինչում է մեղադրվում Իվանովը

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովին, որը ձերբակալվել էր նախորդ գիշերը՝ ապրիլի 23-ին, կաշառք վերցնելու կասկածանքով։ Իվանովը երկար տարիներ է՝  Սերգեյ Շոյգուի տեղակալն է և մտերիմը, եղել է Ալեքսեյ Նավալնիի մերձավորների հակակոռուպցիոն հետաքննության կենտրոնում:

Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու նպատակով՝ ՊՆ կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքներ իրականացնելիս։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Իվանովի դեմ գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի մի կետով, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառքին, այսինքն՝ 1 միլիոն ռուբլուց ավելի:

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Իվանովի հետ երկու ամսով կալանավորվել է կաշառքի գործով մեկ այլ մեղադրյալ՝ փոխնախարարի ծանոթ Սերգեյ Բորոդինը։ Նա նույնպես դատական կալանքի է ենթարկվել մինչև հունիսի 23-ը։

Ըստ РБК-ի, անվտանգության ուժերը Իվանովի գործի հետ կապված տասնյակ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։

РБК-ի զրուցակցի խոսքով՝ Տիմուր Իվանովը բերման է ենթարկվել երեքշաբթի՝ ժամը 17:00-ին, իր աշխատասենյակից։ Նույն օրը՝ մինչ ձերբակալությունը,  ՌԴ ժամանակով 11:00-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են և՛ Շոյգուն, և՛ Իվանովը։ Քրեական գործի նյութերը վերաբերում են պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների չկատարմանը կամ թերի կատարմանը, լիազորությունների անցմանը։ Գործը կարող է դառնալ բազմադրվագ, քանի որ հետաքննությունը հարցաքննում է  հանցավոր գործունեության հնարավոր այլ մասնակիցների:

Երեկ  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Իվանովի կալանավորման մասին։

«Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես նախապես տեղեկացված է եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Տպել
1141 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան