Երևան
12 °C
Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկել է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հակիրճ ներկայացրել է ԶՈՒ-ում վարձատրության կարգի փոփոխության հիմքում դրված հիմնական մոտեցումները, նշել՝ զինված ուժերում վարձատրության գործող համակարգը դեռ ամբողջությամբ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա, առանձին դեպքերում հատվածային լուծումները փոխարինում են համակարգային մոտեցումներին:
Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, և հաստիքները պետք է բխեն բանակի և կոնկրետ գործառույթի նպատակից և բնույթից: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի կոնկրետ իր գործով, և յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի: Ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն:
Վարձատրության համակարգի փոփոխության առանցքային բաղադրիչներից է ԶՈՒ-ի կառավարչական կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կապահովվի զինված ուժերի նպատակների և կառավարչական կառուցվածքի հաստիքների ու վարձատրության պատճառահետևանքային կապը:
Առաջարկվող փոփոխությունների ապահովման նպատակով որդեգրվել են հետևյալ մոտեցումները՝ զինված ուժերում գործող հաստիքները տարանջատվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների․ «Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, այնքան բարձր է վարձատրությունը, ինչպես նաև՝ որքան բարձր է ծառայողի որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը, ընդ որում՝ պահանջվող որակավորումը պետք է պարբերաբար վերահաստատվի, իսկ նվազագույն պահանջի գերազանցումը պետք է լրացուցիչ խրախուսվի: Ծառայության հետ կապված ռիսկայնությամբ պայմանավորված՝ վճարումները պետք է իրականացվեն հավելումների համակարգի միջոցով ծառայության որոշակի պայմաններում զինծառայողին վճարելով որոշակի չափի հավելում»։
Նրա խոսքով՝ արդար է, որ ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողների վարձատրությունը ավելի ցածր լինի, քան մարտականինը․ «Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականին անցնելու համար»։
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ ատեստավորման համակարգի և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:
Միաժամանակ, առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:
Մարտականի դեպքում շարքային կազմի զինծառայողները առանց ատեստավորման ստանում են շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանան 262 հազար դրամ, սա՝ «բավարար»-ի դեպքում: Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, և շարքայինի աշխատավարձը բավարարի դեպքում կկազմի 377 հազար դրամ: Ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման և առանձնահատուկ պայմանների վճարը կկազմի 379 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի համար՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում կկազմի 890 հազար դրամ: Սա՝ «բավարար»-ի դեպքում: «Լավ»-ի դեպքում շարքայինը կստանա 489 հազար դրամ, ենթասպայականը՝ 488 հազար, կրտսերը՝ 670, բարձրագույնը՝ 1 մլն 35 հազար դրամ: «Գերազանց»-ի դեպքում շարքայինը կստանա 526 հազար դրամ, ենթասպայականը՝ 528 հազար, կրտսեր սպայականը՝ 710 հազար դրամ, ավագ սպայականը՝ 839 հազար դրամ, բարձրագույն սպայականը՝ 1 մլն 75 հազար դրամ։
Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նկատել է՝ այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել է ԶՈՒ-ի նկատմամբ, այն է՝ վճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով ինչ-որ տեղ չկարողանալ դնել այն պահանջները, որոնք պետք է դրվեն, այդ վարքագծին վերջ են տալիս:
Շարքային պայմանագրայինը ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում կարող է ստանալ 520 հազար դրամի կարգի աշխատավարձ, որոշակի դեպքերում էլ նույնիսկ դրան կարող են լինել հավելումներ:
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT