Ալիևը երդվելուց հետո «աքլորացել է», սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի և միջազգային հանրության հասցեին

14/02/2024 schedule19:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես երդվեց՝ շարունակելով երկրի կառավարումը հերթական ժամկետով:

Երդմնակալության արարողությունից հետո նա հանդես է եկել ելույթով, որում, ինչպես և կարելի էր կանխատեսել, կրկին հիշել ու հիշատակել է Հայաստանին, միջազգային հանրությանը, սպառնալիքներ հնչեցրել և «զգուշացումներ» տվել:

Վերջինիս ելույթից որոշ «ուշագրավ» հատվածներ ներկայացնում ենք այս անդրադարձում:

Ալիևը, մոռանալով ուժերի և տեխնիկայի խիստ անհավասարությունը, վարձկան ահաբեկիչներին ու Թուրքիայի օգնությունը, «աքլորանալով» հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն իր ուժը ցույց է տվել ոչ թե զորավարժություններում կամ շքերթներում, այլ մարտի դաշտում։

«Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- հոխորտացել է նա, ապա հայտարարել՝ իբր Հայաստանն Ադրբեջանին կեղծ պահանջներ է ներկայացնում, որն էլ հենց խանգարում է խաղաղության պայմանագրի կնքմանը:

«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- սպառնացել է Բաքվի բռնապետը:

Հայաստանից սահուն անցում կատարելով միջազգային հարթակներին և ՀՀ-ին այս կամ այն կերպ աջակցող երկրներին՝ Ալիևը հայտարարել է, թե որոշ երկրներ «ցանկանում են ստանձնել համաշխարհային հանրության գործառույթները և փորձում են խոսել նրա անունից, իսկ երբ ասելիք չկա, հայտարարում են, որ միջազգային հանրությունը դրական չի ընկալելու այս կամ այն հարցը»:

Այս մասին խոսելիս նա բորբոքվել է, ապա՝ կարևոր դեմքով հայտարարել. «Քանի  հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։ Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց անհիմն պահանջներից: Ընդամենը 20-30 երկիր չի կարող խոսել միջազգային հանրության անունից։ Իսկ միջազգային հանրությունը մեր կողքին է, և Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ, միջազգային հանրությունը մեզ աջակցեց։ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, կարծում եմ, այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ»։

Երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևը նաև «ուղերձ» է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ ասելով, որ այս հարցում միջնորդներ պետք չեն։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում: Ով չի ալարում, սկսում է խոսել այս մասին ու զբաղվել այս հարցով: Գնացեք և զբաղվեք ձեր գործով: Մենք մեր հարցը լուծել ենք»,- հայտարարել է նա։

Բաքվի ղեկավարը, ինչպես միշտ, սեփական զանցանքները վերագրել է Հայաստանին ու նշել, թե իբր հերթական անգամ ականատեսն են լինում իրենց նկատմամբ տարածքային պահանջների․ «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները»:

Շարունակելով մեծամտանալ ու պարծենալ, մոռանալով Թուրքիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ակնհայտ աջակցությունը, խոսքի ազատության սահմանափակումները՝ վերջինս նաև ասել է, թե 20 տարուց ավելի է՝ ղեկավարում է Ադրբեջանը, բայց երբեք ոչ մեկից ոչինչ չի խնդրել։ 

Այս համատեքստում նա հավելել է, թե Ադրբեջանը երկկողմ ձևաչափով համագործակցության կողմնակից է, վարում է բարի վերաբերմունք յուրաքանչյուրի նկատմամբ և չի միջամտում այլոց գործերին։ 

Այս հայտարարությամբ Ալիևը փորձել է լռեցնել Բաքվի՝ ակնհայտ ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող երկրներից հնչող հայտարարությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1969 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ