Նրանք չեն զբաղվում Երևանի հարցերով. ինչու են ցանկանում կասեցնել Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները

02/02/2024 schedule13:30

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը կարծում է, որ ավագանու հինգ ընդդիմադիր անդամների լիազորությունների դադարեցման գործընթացը օրինակ կլինի նաև մյուս անդամների համար, որոնք ցուցաբերում են նմանատիպ կարգապահություն։

Խոսքը «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գևորգ Ստեփանյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունների կասեցման մասին է, որը Երևանի ավագանին կքննարկի փետրվարի 5-ի արտահերթ նիստում:

«Չեն ներկայանում նիստերին, բացի բացակայությունների հիմքով դադարեցնելը, նրանք նաև քվեարկություններին չեն մասնակցել, հանձնաժողովների նիստերին քիչ ներգրավվածություն են ապահովել։ Բավականին մեծ են նրանց նման վարքագիծ ունեցող ավագանու անդամները, և սա տեսնելով՝ մյուսները կվերադառնան կառուցողական դաշտ և կծառայեն Երևանին և ի շահ երևանցուն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս, անդրադառնալով հարցին, որ «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամներից Արտակ Գալստյանը, գտնվելով անազատության մեջ, նույնպես նիստերին մասնակցություն չունի, ինչպես նաև նույն խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը, որը հետախուզման մեջ է և բացակայում է Հայաստանից, ինչո՞ւ չի քննարկվում նաև նրանց լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, Խաչատրյանն ասում է. «Գալստյանը ֆիզիկապես չի կարող ներկա լինել նիստերին, այսինքն՝ ինքն ասում է՝ եթե ինձ թողեք ազատության մեջ, ես կգամ նիստերին՝ որպես ավագանու անդամ, բայց ֆիզիկապես չի կարող գալ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը չի բացառում, որ ավագանու 5 անդամները կներկայանան փետրվարի 5-ի նիստին և գուցե անգամ սադրանքներ հրահրեն:

«Մենք չենք տրվի սադրանքներին և կներկայացնենք հիմքերը։ Երևանցիները կլսեն, թե ինչ հիմքով ենք նրանց հեռացնում։ Խոչընդոտներն էլ իրենց ոճով կանեն․ նախորդ անգամ, երբ բյուջեի քննարկմանը Հայկ Մարությանը ներկայացել էր, ելույթ ունեցավ, ըստ կանոնակարգի՝ իր ելույթի ժամկետը լրացավ, բայց չէր դադարում խոսել, հետո իր ֆրակցիայով բոյկոտ արեցին ու դուրս եկան։ Այս մարդիկ չեն ցանկանում զբաղվել երևանցու և Երևանի խնդիրներով, իսկ 2023 թվականի քաղաքապետի ընտրություններին երևանցին իր քվեն տվել է հանուն Երևանի զարգացման»,- ասում է Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկվի նաև Հայկ Մարությանին և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1422 դիտում

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան