180 էլեկտրոնային հայցադիմում՝ 1 օրում. քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է. Մինասյան

02/02/2024 schedule12:02

2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տանից դուրս գալու:

Բացառություն են կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները: Ֆիզիկական անձանց համար պարտադիր օգտվելու պահանջը կգործի այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է գործողություն և հետո դատարանին չի ներկայացրել դիմում՝ համակարգն օգտագործելու անհնարինության մասին:

«Այս բարեփոխման առավելություններն են.

1. Էլեկտրոնային համակարգում նոր փաստաթղթի տեղադրման դեպքում, համակարգն օգտագործողն անմիջապես տեղեկացվելու է իր մուտքագրած հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով։

2. Դատական նիստերն այլևս անհարկի չեն հետաձգվի. Համակարգը դատավորին թույլ կտա էլեկտրոնային օրացույցով տեսնել կողմերի զբաղվածությունը:

3. Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով:

4. Ապացույցների ներկայացման ընթացակարգը ևս էլեկտրոնային է։ Իրեղեն ապացույցի ներկայացման համար համակարգ կներբեռնվի դրա լուսանկարը կամ տեսագրությունը։ Այն դատարան կներկայացվի՝ ըստ պահանջի։ Համակարգը բացառում է դատարան ներկայացված փաստաթղթերը փոփոխելու կամ միջամտության որևէ հնարավորություն:

5. Դատավարական փաստաթղթերը կհամարվեն ստորագրված, իսկ դատարանի պարագայում՝ նաև կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ։ Ստուգվելու է էլեկտրոնային ստորագրության վավերականությունն ու իսկությունը:

Փետրվարի 1-ին համակարգի միջոցով արդեն ներկայացվել է 182 հայցադիմում: Համակարգի միջոցով դատավորին մակագրվել է 6 հայցադիմում, որից 3-ը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարան, 1-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Տավուշի մարզի, 1-ը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարաններ:

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգին առնչվող հարցերի արագ արձագանքման հեռախոսահամարներն են.

Նախարարության ոլորտը համակարգող աշխատակազմ՝ 094573037

Դատական դեպարտամենտ համակարգչային բաժին 010511811

Սպասարկող ընկերություն՝ Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս 094578373, 094572979»,- գրել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4101 դիտում

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան