«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». ինչու է առաջարկվում անվանափոխել պատմության դասագիրքը

23/01/2024 schedule21:03

«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». արդեն երկու օր է՝ հարցը քննարկման առարկա է դարձել կրթության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հանրության որոշ հատվածի շրջանում:

Բանն այն է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին հարցը, որով առաջարկվում է այն դարձնել «Հայաստանի պատմություն»: Նախագիծն արդեն ներկայացվել է e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քննարկման:

Նկատենք, սակայն, որ մինչ նախարարության՝ հարցը քննարկման ներկայացնելը, դասագիրքը վերանվանելու մասին ավելի վաղ բարձրացրել էր ՀՀ վարչապետը։

Կառավարության ղեկավարը հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ էր հայտարարել, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Այս առաջարկն ինձ ցնցել է, ես ինքս ինձ մեղադրեցի, որ այս նրբությունը չեմ նկատել՝ «Հայ ժողովրդի պատմության» և «Հայաստանի պատմության», իսկ այդտեղ խորքային բովանդակային շատ լուրջ տարբերություն կա, որովհետև «Հայ ժողովրդի» պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»,- ասել էր Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը վստահեցնում է՝ դասագրքի անունը որոշել են փոխել տարբեր մասնագետների հետ քննարկման արդյունքում: Ըստ նրա՝ կրթության նոր չափորոշիչների արդյունքում արդեն բովանդակությունը փոխած դասագիրքը միայն կվերանվանվի։

«Շատ երկրներում ոչ թե ուսումնասիրում են ժողովրդի պատմությունը, այլ երկրի, որը ներառում է նաև ժողովրդի պատմություն։ Դու չես կարող ուսումնասիրել ժողովրդի պատմությունը՝ առանց ժողովրդի մշակութային, պատմական, էթնիկ հարցերին անդրադառնալով, հետևաբար ելնելով միջազգային փորձից ու քննարկումներից՝ նախաձեռնել ենք փոփոխությունը։ Դասագրքերը բովանդակային որևէ փոփոխություն չեն կրի, այդ բովանդակությունը չափորոշիչով արդեն իսկ ամրագրված է։ Այսինքն՝ մենք չենք խոսում առարկայական ծրագրի և չափորոշչի փոփոխության մասին, այլ միայն անվան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է, որ «Հայոց պատմություն» անվանումը չի նպաստում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես՝ պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը, իսկ առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը։

Արդյոք այդ վարքականոնը ձևավորվելո՞ւ է դասագրքի անվանափոխությամբ, փոխնախարարը պարզաբանում է. «Անվանումը փոխելով՝ ոչինչ առաջ չենք կարող մղել։ Կարևոր է մոտեցումների փոփոխությունը․ դպրոցում աշխատող յուրաքանչյուր աշխատակից, ուսուցիչ ու տնօրեն կերտում են մեր քաղաքացիներին, և կարևոր է, որ ցանկացած առարկայի ուսումնասիրության ժամանակ կարևորվի պետության գաղափարը, երկրի համար պիտանի մարդ լինելու և երկրի հաջողություններում ներդրում ունենալու գաղափարը։ Այսինքն՝ պետք է դրանք սերմանել երեխաների մեջ, որպեսզի նրանք մեծանան այդպիսի գիտակցությամբ»։

Ցանկացած թեմա ուսումնասիրելու ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ, ըստ Սվաճյանի, պետք է շեշտադրումները տանի ճիշտ ուղղությամբ։ Վերջինս ընդգծում է, որ երկրի պատմությունը ուսումնասիրելով՝ պետք է շեշտադրվի պետականությունն ու այն պահպանելու, զարգացնելու համար քաղաքացիների դերակատարումը։

ԿԳՄՍ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ անվանափոխությամբ որևէ ժամանակաշրջան դուրս չի գալու պատմության դասագրքերից։

«Անհնար է երեխային սովորեցնել որևէ պատմություն, բայց ինչ-որ ժամանակաշրջան չուսումնասիրել։ Նրանք ուսումնասիրելու են առարկայի այն ողջ ծավալը, որն արդեն դասագրքում կա որպես բովանդակություն։ Այսինքն՝ առարկայի անվան փոփոխությամբ մենք նպատակ ունենք ուսուցիչների ուշադրության կենտրոնի տակ պահել այն թիրախները, որոնք ուզում ենք պահպանել»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացնում է, որ պատրաստ են դիտարկել և լսել ցանկացած կարծիք, որը կներկայացվի։ Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9931 դիտում

Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները

Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է

ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո

Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում

Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին

Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը

Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ

Նոր նշանակում ԱԱԾ-ում

ԵՄ Թայեքս-ի ներկայացուցիչների հետ սահմանների կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել

Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, աչքովս ընկած կլիներ, դժվար թե մոռանայի

Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն

Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ

«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել

Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ

Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ

Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել

Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ

Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին

Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա

Հաշվետվություն

Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին

ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի

Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները

Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել