Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց համայնքապետ Սամվել Թամազյանին, կընտրվի Դավիթ Ղումաշյանը

05/12/2023 schedule10:58

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությամբ Ալավերդի համայնքի գործող ղեկավարի՝ Արկադի Թամազյանի նկատմամբ անվստահության գործընթացի քվեարկությունն ավարտվեց։

Ավագանու անդամները 14 կողմ ձայնով վերջինիս անվստահություն հայտնեցին:

Ավագանու համապատասխան արձանագրությամբ՝ համայնքի ղեկավար կընտրվի Դավիթ Ղումաշյանը, որը համայնքի ղեկավարի լիազորությունները կստանձնի արձանագրության երրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին հրավիրված ավագանու նիստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու նիստից բացակայում էին «Ապրելու երկիր» խմբակցության անդամները, գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանը, որին էլ ավագանու անդամները առաջադրել էին որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

Նիստը սկսվել էր բավական լարված պայմաներում, տեղում հավաքված էին թե՛ ոստիկանական ուժեր, թե՛ քաղաքացիներ, որոնք փորձում էին լարել իրավիճակը։ Այնուհետև Փրկարար ծառայության աշխատակիցները հատուկ սարքով բացել էին նիստերի դահլիճի դուռը, որը «Ապրելու երկիր»-ը կողպել էր։

Քվեարկությունն էլ ընթացել էր լարված մթնոլորտում, քանի որ «Ապրելու երկրի» կողմնակիցները ներխուժել էին ավագանու նիստերի դահլիճ, շուռ տվել քվեատուփը, վիրավորանքներ հնչեցրել, ինչի հետևանքով քվեաթերթիկները դուրս էին թափվել: Դրանք համարվել էին մարված, անվավեր, և նշանակվել էր կրկնակի քվեարկություն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով նախաձեռնել էր նիստ: Նիստը չէր գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել էր հայտարարություն՝ մեջբերումով․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ և նշել, որ հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ արձանագրությունը, հետևաբար Թամազյանին կրկին անվստահություն հայտնել հնարավոր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2096 դիտում

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս