Քվորում չի եղել. Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին

03/12/2023 schedule17:19

Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել և մանրամասներ տեղեկացրել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ:

«Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ,

Ինչպես գիտեք, ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 68-րդ հոդվածի դրույթներով, Ալավերդու ավագանու 14 անդամ նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։

Հիշեցնենք՝ ս․թ․ հոկտեմբերի 19-ին Ապրելու երկիր խմբակցությունը նախաձեռնել է նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։

Նիստը չի գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել է հայտարարություն, մեջբերում․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։
Այս հայտարարությունը հակասում է ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի՝ ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնում գումարված նիստում՝ փակ-գաղտնի քվեարկության միջոցով՝ ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (նվազագույնը 14 ձայն)։

Հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարուղարի ստորագրությամբ արձանագրությունը, որը կցում ենք ստորև։

Այսպիսով, ավագանու՝ մեկ տարի ժամկետով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու անհնարինության մասին հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի։

Համարում ենք, որ այս ապօրինի հայտարարությունն արվել է համայնքում լարվածություն ստեղծելու, անվստահություն հայտնելու գործընթացը խոչընդոտելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Ավագանու 14 անդամներով անշեղորեն շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր իրավունքներն իրացնելու ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2000 դիտում

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը