Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, Բաքվում շարունակվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար կեղծ և շինծու մեղադրանքով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստը:
Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով՝ պահանջելով Վագիֆ Խաչատրյանին 15 տարի ժամկետով զրկել ազատությունից։
Իհարկե, մեղադրանքը հորինված է և հեքիաթի ժանրից, սակայն, այնուամենայնիվ, այն համարվում է չափազանց ծանր հանցագործություն:
Դատարանում որպես «տուժող» ներկայացված և Խաչատրյանի դեմ ցուցմունք տված մի քանի տասնյակ անձինք դժգոհել են, թե ինչո՞ւ է Մեշալիում ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա պատիժ պահանջվել, այլ ոչ՝ ավելի երկար ժամկետով:
Բանն այն է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ցեղասպանության, խաղաղության դեմ հանցագործությունների համար, և դրա համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Սակայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։ Վագիֆ Խաչատրյանի 65-ից բարձր տարիքի պատճառով հնարավոր չէ նրան ցմահ ազատազրկման դատապարտել։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վագիֆ Խաչատրյանն այս արարքները կատարել է դեռ 1991թ. Ադրբեջանի օրենսդրության համաձայն, որը գործում էր մինչև 2014 թվականը, երբ խաղաղության դեմ հանցագործությունների համար պատժի սահմանաչափը 10-15 տարի ժամկետով ազատազրկումն էր։
Համաձայն միջազգային կոնվենցիաների, որոնց միացել է Ադրբեջանը, անձը պետք է պատժվի հանցագործությունը կատարելու պահին գործող օրենսդրությանը համապատասխան։ Այսինքն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ արարքի կատարման պահին գործող օրենսդրությամբ սահմանված պատիժը իրավական տեսակետից համապատասխանում է պահանջներին։ Ուստի դատախազը խնդրել է, որ Մեշալիի միջադեպի համար մեղավոր ճանաչված տղամարդը դատապարտվի 15 տարվա ազատազրկման՝ օրենքով թույլատրված առավելագույն պատիժը իրեն առաջադրված մեղադրանքի համար։
Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր անձանց համար ծանր հանցագործությունների համար առավելագույն պատիժ է համարվում 20 տարվա ազատազրկումը։
Հիշեցնենք՝ դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Պաշտպանը հանդես կգա ի պաշտպանություն Խաչատրյանի, որի համար խնդրել է ժամանակ, իսկ վերջին խոսքը կտրվի Վագիֆ Խաչատրյանին։
Այսօր սպասվում է դատարանի վճիռը: Հայտարարվել է ընդմիջում մինչև 14:00-ն՝ պաշտպանի ճառի նախապատրաստության համար:
Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT