Երևան
12 °C
Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։
Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը Թուրքիայում հայտնի հայ ձախակողմյան գործիչ, հեղափոխական Կարպիս Ալթընյանի (Գարբիս Ալթինօղլու) եղբայրն է։
Ալթընյանի խոսքով՝ Ամասիան իր հայրենիքն է ու ինքն էլ՝ այդ հողի մարդը։
«Դպրոցական ընկերներս գիտեին, որ ես հայ եմ, երբ ուզում էի բռնել թուրքական դրոշը, նրանք չթողեցին։ Կարծում եմ՝ չեն թողել, քանի որ հայ եմ, ես դա զգում էի։ Ես հայրենասեր եմ, իմ հայրենիքը ավելի շատ եմ սիրում, քան իմ կյանքը, սա էլ է իմ հայրենիքը, ես էլ եմ այս հողի մարդ, այս հողի տանուտերը։ Պապիս նախնիների պատմությունը սկիզբ է առնում 1500-ականներից»,- նշել է նա։
Նախակրթարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում, սակայն մինինգիտ և տուբերկուլյոզ հիվանդության պատճառով դադարեցրել է և վերադարձել Ամասիա։ Նա ու Հրանտ Դինքը դպրոցական ընկերներ են եղել։ Ալթնյանը իր հուշերում Դինքին այպես է հիշում․ «Հրանտը բարձրահասակ, գանգուր մազերով ընկեր էր։ Ես նրա հասակակիցն եմ, բայց նրա մասին շատ բան չեմ հիշում։ Դպրողում Թուրքիայի տարբեր շրջաններից կային հայեր՝ Հայկոն էր, Ամասիայից Օհաննես Չըրողլուն էր, Հրանտ Դինքն էր»։
Հիշատակելով մեկ այլ դեպք արդեն ծառայության տարիներից՝ նա պատմում է, որ զինվորական ծառայությունն անց է կացրել Սարիղամիշում, որտեղ սերժանտը բահով ծեծել է իրեն, և ինչպես նա է նշում․ «Ես զգացի, որ նա դա դիտմամբ արեց, որովհետև ես հայ էի»։
Ալթընյանին վշտացրել է քաղաքապետարանի կողմից իրենց տան քանդումը, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, իսկ ամենաշատը տխրություն է պատճառել հայկական գերազմանատան վրա կրոնական ավագ դպրոցի կառուցումը։
«Ես չկարողացա նույնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել։ Լավ հիշում եմ, հայոց տոնին խմբերով գնում էինք Իմամ Հաթիփ դպրոցի կառուցման վայրը։ Ինձ ոչ ոք չի զանգել և հարցրել այս մասին։ Ստիպված էի մորս թաղել թուրքական գերեզմանոցում, ու եթե հնարավորություն տրվեր, ես կթաղեի հայկական գերեզմանոցում»։
Երբ իմանում են, որ հայ եմ, շատերը հեռանում են ինձնից, և իմ միակ ցանկությունն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնության մասին։ Երբ հարցնում են, թե որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգության մասին, որովհետև ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ»,- նշել է Ալթընյանը։
«Կցանկանայի ապրել այնպիսի կյանքով, որտեղ ազատ կարտահայտեմ իմ ինքնությունը։ Գուցե հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ, և մարդ պետք է մնա այնպիսին ինչպիսին կա իր հիմքում և ազատ արտահայտի իր ինքնությունը ու այն չպետք է թաքցնի, պետք է ազատ ապրի»,- ասել է Ալթընյանը։
Ի հավելում խոսքերի, Ալթընյանը ասել է․ «Ես խաղաղության, ժողովրդավարության և ազատության կողմնակից եմ։ Ինձ բոլորը պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե օտարեն կամ թշնամաբար վարվեն։ Ես ուզում եմ, որ այս հասարակության բոլոր մարդիկ ունենան նույն իրավունքները, ոչ մեկի իրավունքները չոտնահարվեն, և բոլորն ապրեն մարդավայել։ Ես այս երկրի իսկական քաղաքացին եմ։ Ես չեմ ուզում ինձ օտար զգալ իմ երկրում։ Ինձ շրջապատող մարդկանցից շատերն ինձ ասում են՝ «դու ներգաղթյալ ես», ծիծաղում եմ ու անցնում: Ես Ամասիայի իսկական զավակն եմ, բայց իմ ներսում ապրում եմ ներգաղթյալ կյանքով։ Ես բոլորին ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին և ոչ մեկի նկատմամբ խտրականություն չէի դնում։ Սակայն ինձ չի ցուցաբերվում այն հարգանքն ու հանդուրժողականությունը, որ ես ցուցաբերում եմ այս հասարակության նկատմամբ։ Շատերը երես թեքեցին ինձնից, երբ իմացան, որ հայ եմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան
Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան
Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է
Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT