ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

12/03/2026 schedule18:44

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց իրականացրած կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 10 հազար ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են ֆինանսական գործարքների իրականացման համար։

Անկախ տեղափոխման ուղղությունից՝ Կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել կանխիկ դրամական միջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը՝ նպաստելով ֆինանսական կարգապահության ամրապնդմանը և թափանցիկության բարձրացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4960 դիտում

Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան

47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը

Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան

Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ

ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան

Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան

Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր

«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը

2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ

Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան

Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան

Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար

Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի

Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի

Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ

Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը

34 տարի անց առաջին անգամ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև