Երևան
12 °C
Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն, ով 2022թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա.Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ.Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն:
Մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու և կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ.Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին և իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին:
Զ.Մ.-ի տուն ապօրինի մուտք գործելու և բռնության գործադրմամբ գումար հափշտակելու՝ ավազակություն կատարելու, ինչպես նաև նրան սպանելու հարցում Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն ձեռք են բերել համաձայնություն և դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցնելով փականը բացելու համար հարմարեցված առարկա (բանալի), հակավորման թել և ծալովի դանակ, ավտոմեքենայով շրջանցելով բնակավայրում տեղադրված տեսախցիկները, Զ.Մ.-ի տան մոտ սպասել են։ Համոզվելով, որ տան լույսերը մարված են, նրանք բացել են տան բակի չկողպված դարպասի դուռը, որից հետո Ա.Բ.-ն հարմարեցված բանալիով բացել է նաև տան մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն:
Երբ միջանցքում Զ.Մ.-ն նկատել է նրանց, Ա.Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, շահադիտական նպատակով, իրենց կողմից կատարված ավազակությունը, Ա.Բ.-ի կողմից կնոջն անպարկեշտ առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Զ.Մ.-ի բղավոցներից միջանցք են եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաև կապել են Զ.Մ.-ի ձեռքերը և վերջինիս քարշ տալով տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ.Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է:
Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չմահացած Զ.Մ.-ի և վերջինիս անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային:
Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Բ.-ն, Զ.Մ.-ին և վերջինիս որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային:
Ավարտին հասնելով իրենց հրեշավոր մտադրությունները՝ ուրիշի գույքն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենյակի պահարանից հափշտակել են ընդհանուր 940 հազար ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 Եվրո և մոտ 60 հազար ՀՀ դրամ գումար և հեռացել տանից:
Բացի այդ, Վ.Բ.-ն, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև՝ կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ:
Ձեռք բերված փաստերը հիմնավորվել են նաև վարույթի շրջանակներում նշանակված բազմաթիվ փորձաքննություններով։ Վ.Բ.-ի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածով:
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր և նրա երկու զավակի սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ 2023 թվականի մարտին կրկին 2 ամսով երկարացվել էր Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետը:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում՝ սեփական տանը, սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։
ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ
Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան
Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին
300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը
Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան
Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք
Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ
Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ
Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել
Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել
Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն
Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում
Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է
Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ
«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ
Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին
Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը
Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները
Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին
Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ
ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար
Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը
Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ
Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները
ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք
«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT