Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Հայրենիքի արմատական շահերին Ձեր նվիրվածությունը և առաջնորդական որակները Ձեզ արժանի հարգանք են բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Օգտվելով առիթից՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա ընտրարշավում։ Այդ նպատակին հասնելու համար Ձեր կողմից բոլոր պայմանները ստեղծված են։ Ձեր հեղինակությունը որպես սկզբունքային ու կամային քաղաքական գործչի բարձր է և անսասան հայ հասարակության մեջ։ Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական կապերը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն և ի բարգավաճում բարեկամ Հայաստանի»։
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր հարուստ փորձն ու անձնուրաց աշխատանքը հաստատուն հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար։ Ղազախստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ավանդը մեր բազմակողմանի միջպետական կապերը որակական նոր մակարդակով խորացնելու և հայ-ղազախական հարաբերություններն ամրապնդելու գործում։
Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների համակարգված աշխատանքն այսուհետև ևս կնպաստի բոլոր ոլորտներում Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության դինամիկ զարգացմանը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, ընտանեկան բարօրություն, ինչպես նաև մեծ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ հայ ժողովրդի»։
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանի շահերին Ձեր անձնվեր ծառայությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանն ուղղված հետևողական ջանքերն արժանի են բարձր գնահատականի։ Բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության պատմական ավանդույթները կազմում են Տաջիկստանի և Հայաստանի փոխհարաբերությունների հուսալի հիմքը։ Ուրախալի է, որ այդ բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերություններն այսօր ունեն կառուցողական զարգացման դինամիկա։
Մենք շահագրգռված ենք այս գործընթացի շարունակմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետև ևս կզարգացնենք երկու երկրների միջպետական կապերը՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերի։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարօրություն և նորանոր զգալի հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի»։
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հաճույքով հղում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև գործնական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, հանգստություն, բարօրություն և հետագա բարգավաճում»։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնում է իր 51-ամյակը՝ քարոզարշավ անցկացնելով մայրաքաղաքում և շփվելով քաղաքացիների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ
Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել
Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել
Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն
Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում
Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է
Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ
«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ
Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին
Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը
Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները
Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին
Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ
ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար
Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը
Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ
Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները
ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք
«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը
Միակ մարդը, որ արժանի է, Դուք եք․ «Արդի շոփ»-ի Հովոն դրոշ է նվիրել վարչապետին. տեսանյութ
«Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո Փաշինյանը երեխաների հետ փչեց իր ծննդյան տորթի մոմերը. տեսանյութ
Վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա
Երևանում հունիսի 2-ից հին տրոլեյբուսներ չեն լինի. բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում է
Լուսաղբյուրի մոտ Cadillac-ը ընկել է ավտոքարշակից, գլորվել ձորը և այրվել
Միքայել Վարդանյանը 127 մլն դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու
Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նա ՀՀ-ում չի բնակվում
Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT