Կրակոցներ Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր ու վնասված մեքենա

12/10/2023 schedule12:57

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:

Նմանատիպ տեղեկություն նաև ստացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում, որից հետո պարեկները մոտեցել են ենթադրյալ վիճաբանության վայր: Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չի եղել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Խաչիկ Դաշտենցի փողոցում իրավապահներին հաջողվել է հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:

Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Տեղում ոստիկանները հայտնաբերել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի  տեղեկություններով՝ պարեկների բռնած կասկածյալը Երևանի բնակիչ 25-ամյա Հ. Հակոբյանն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված դեպքի առնչությամբ հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվե՞լ են, թե՞ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1785 դիտում

Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում

Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ

Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում

Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ

Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ

ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով

Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ

IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված

Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է

ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters

Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան

Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին

Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան

Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան

Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից