Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավար Սամվել Վարդանյանի նկատմամբ:
«Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը:
Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի է ընդունել իր եղբոր աղջկա ամուսնուն՝ Գ.Հ.-ին՝ որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարորդ: Գ.Հ.-ն աշխատանքի չի հաճախել, սակայն Ս.Վ.-ն, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Գ.Հ.-ին վճարվել է 5 մլն 105 հազար 664 դրամ աշխատավարձ:
Բացի այդ, Ս.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ իր ընկեր Ս.Ղ.-ն աշխատում է՝ որպես գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ ու սպասարկում նաև Փարաքար համայնքը, 2014 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ նրան աշխատանքի է ընդունել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ:
Ս.Ղ.-ն աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, 2014 թվականի մայիսի 30-ից միչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Ս.Ղ.-ին վճարվել է 5 մլն 140 հազար 926 դրամ աշխատավարձ:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Վ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) (2 դրվագ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը
Բարի առավոտ, լավ օր և սիրում ենք բոլորիդ․ վարչապետ․ տեսանյութ
Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը. ցուցանիշն աճել է 6%-ով
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ
Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են
Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տարածքում
Հարվածներ են հասցվել Իրանի տղաների դպրոցին․ երեխա է զոհվել
Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան
Փրկարար ծառայությունում ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել
Առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը
Իրանից Հայաստան և Հայաստան-Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ
Բոլորին միավորել են, որ լեշերը գցեն ԱԺ, գոնե մի 20% ներկայություն ունենան. ճորտեր են․ Հայկ Սուքիասյան
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սամոայի Անկախ Պետության հետ
Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն
Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է․ Թթուջուր-Նավուր հատվածը փակ է
Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ
Պարա ծանրամարտի ԵԱ․ Ռաֆայել Համազասպյանը արծաթե մեդալակիր է դարձել
Փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխզննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում
Քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել
Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ
Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
3 օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ․ ԱԳՆ
Դատախազությունը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է
ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը
Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ
«Մարտի 1»-ի գործով Վալերի Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Գարունն ուշանում է, Հայաստանը՝ մնում ցիկլոնի գոտում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակի մասին
Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան
Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT