Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը ազատվել են արգելանքից, կա 4 մեղադրյալ. ՔԿ-ն ներկայացրել է՝ ինչ գործի մասին է խոսքը

08/09/2023 schedule22:38

Շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով գործի մանրամասներն ու նշելով, որ ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն (Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը) և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձինք ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:

«Նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր առ այն, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել, և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ.Պ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաև՝ մարտական փամփուշտներ և նռնակ, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակության վայրի հարակից այգում: 2022թ. ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուս ինքնաձիգը մտադրվել է ապօրինի կերպով իրացնել:

Ինքնաձիգների և փամփուշտների առկայության և դրանց իրացման մտադրության մասին տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը և հրազենն իրացնելու հարցի շուրջ նրա հետ նախնական համաձայնություն ձեռք բերել:

Վերջինս իր հերթին, ձեռնամուխ է եղել ինքնաձիգի վաճառքին և Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին:

Դրանից հետո վերջինս, նախնական համաձայնության գալով մոր հետ, նրան հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը:

Մ.Պ.-ի մայրը, պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորելով «AK» տեսակի վերոնշյալ ինքնաձիգը, ինչպես նաև` 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված ևս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, 2023թ. օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել և պահել է տան տարածքում, ապա՝ փոխանցել Ա.Մ.-ին:

2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:

Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ: Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փափուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ: Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:

Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և նրանցից երկուսին, այնուհետ՝ ևս մեկին մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը և նպատակները պարզելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1724 դիտում

Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ

Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են

Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տարածքում

Հարվածներ են հասցվել Իրանի տղաների դպրոցին․ երեխա է զոհվել

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան

Փրկարար ծառայությունում ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել

Առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը

Իրանից Հայաստան և Հայաստան-Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ

Բոլորին միավորել են, որ լեշերը գցեն ԱԺ, գոնե մի 20% ներկայություն ունենան. ճորտեր են․ Հայկ Սուքիասյան

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սամոայի Անկախ Պետության հետ

Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն

Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք

Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է․ Թթուջուր-Նավուր հատվածը փակ է

Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ

Պարա ծանրամարտի ԵԱ․ Ռաֆայել Համազասպյանը արծաթե մեդալակիր է դարձել

Փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխզննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում

Քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել

Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ

Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

3 օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ․ ԱԳՆ

Դատախազությունը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը

Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ

«Մարտի 1»-ի գործով Վալերի Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Գարունն ուշանում է, Հայաստանը՝ մնում ցիկլոնի գոտում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակի մասին

Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան

Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը

Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ

Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը

Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը. Հարությունյան

ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ