Երևան
12 °C
Ամառն սկսվելուն պես Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում խմելու ջրի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Բանն այն է, որ բնակիչները մեկ շաբաթից ավելի է՝ տարօրինակ համ են առնում, զգում, որ ջրի որակը կտրուկ վատացել է:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացիների խոսքով՝ Փարաքարում սա առաջին դեպքը չէ. շատ հաճախ այս սեզոնին նման խնդրի առաջ են կանգնում: Վերջիններս պնդում են՝ արտեզյան ջուր է բաց թողնվում, ինչն էլ մեծ քանակությամբ քլոր է պարունակում, տպավորություն է՝ սոդայաջուր է գալիս: Նրանց խոսքով՝ դա անգամ տեսանելի է անզեն աչքով, որն արտահայտվում է ջրի թողած սպիտակ լաքաներով:
Փարաքարցիներն ամռան այս ամիսներին, երբ ջուրն անհամեմատ ավելի շատ է օգտագործվում, ստիպված են խանութներից տարաներով ջրեր գնել, քանի որ մեծ մտավախություն ունեն ծորակներից եկող ջրից ձեռք բերել տարբեր թունավորումներ, հիվանդություններ: Ըստ բնակիչների՝ երեխաներին առհասարակ չեն տալիս այդ ջուրը:
«Ամբողջությամբ քլոր է, դա ափսեների վրա էլ է նկատվում, խմելուց էլ։ Ծորակը բացում ես՝ սկզբում դեղին ջուր է գալիս, հետո՝ քլոր։ Խանութից ենք գնում ջուրը, որպեսզի կարողանանք խմենք, օգտագործենք: Մեր ջուրը միշտ էլ լավն է եղել, բայց ամռանը արտեզյան ջուր են բացում։ Ասում են՝ ջուրը չի հերիքում, դրա համար են բացում դա։ Սակայն այս ջուրը ոչ մի բանի պիտանի չէ»,- նշեցին նրանք:
Որոշ բնակիչների խոսքով՝ ջրի որակի փոփոխությունը կապված է համայնքում գործող ամառային լողավազանների աշխատանքի հետ: Նրանք կարծում են, որ խմելու ջուրն օգտագործում են լողավազանների համար, իսկ արտեզյան ջուրը՝ տալիս բնակիչներին՝ որպես փոխարինող։
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես կա նման խնդիր, քանի որ առաջին տարին չէ։ Նրա խոսքով՝ դիմել են համապատասխան մարմնին, սպասում են՝ ինչ պատասխան կտան:
«Ահազանգել ենք, «Վեոլիա ջրից» եկել են, նմուշառումներ վերցրել, սպասում ենք պատասխանին։ Մինչ դա՝ պարզաբանել են, որ արտեզյան ջուր է գալիս, քանի որ ջրի ռեսուրսները չեն բավականացնում։ Իրենց խոսքով՝ ջուրը խմելու ենթակա է, կարող են բնակիչներն օգտագործել»,- ասաց Մինասյանը:
Ըստ խոշորացված համայնքի ղեկավարի՝ կախված, թե ինչ պատասխան կստանան «Վեոլիա ջուր» ընկերությունից, դրանից էլ պարզ կդառնա՝ ինչ քայլեր կձեռնարկեն իրենք․ «Ասել են՝ 2-3 օրվա մեջ մեզ պատասխան կտան։ Եթե չբավարարեց լաբորատորիայի պատասխանը, այսինքն՝ ասացին՝ ջուրն օգտագործելի է, բայց անզեն աչքով նկատելի է, որ քլորը շատ է, գուցե դիմենք այլ լաբորատորիա։ Պետք է փորձենք հասկանալ, թե այս հարցին ինչ լուծումներ կարող ենք տալ»։
Դավիթ Մինասյանը, սակայն, համամիտ չէ բնակիչների այն պնդումների հետ, թե ջրի հետևանքով երեխաների մոտ թունավորման դեպքեր են գրանցվում: Վերջինիս հավաստմամբ՝ այսօրվա տվյալներով, օրինակ, մանկապարտեզի բոլոր երեխաները հաճախել են, հիվանդանոցներ թունավորման դեպքով դիմած երեխաներ չկան։
Անդրադառնալով որոշ բնակիչների այն պնդումներին, թե այս ամիսներին խմելու ջուրը բաց է թողնվում լողավազաններ, դրա համար ջրի սակավություն է լինում, և ստիպված են բնակչությանը արտեզյան ջուր մատակարարել՝ համայնքի ղեկավարն ասաց. «Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, եթե հստակ ասեն՝ ում կամ ինչին է վերաբերում, գուցե փորձենք հասկանալ»։
Ջրից թունավորման դեպքերի գրանցումը բացառեց նաև Փարաքարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Նարինե Գրիգորյանը։ «Հավատացնում եմ, որ մեզ մոտ նման դեպքեր չկան։ Որևէ ինֆեկցիայով կամ թունավորմամբ երեխաներ, այդ թվում՝ մեծահասակներ, չենք ունեցել։ Այլ ամբուլատորիաներում ևս, քանի որ եթե լինում են նման դեպքեր, ապա մեզ տեղեկացնում են»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց նա։
Հարցին՝ իսկ իրենք նկատո՞ւմ են ջրի որակի վատացում, Գրիգորյանն ասաց՝ քանի որ այդ հարցն իրենց լիազորությունների տիրույթում չէ, չի կարող մեկնաբանել:
Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Կառույցից հայտնեցին, որ ջրի հետ կապված խնդրի մասին տեղեկացել են մամուլից, իսկ բնակիչներից որևէ բողոք կամ ահազանգ չի եղել։
«Հարցն արդեն մեր օրակարգում է, զբաղվում ենք։ Զեկուցագրով դիմել ենք մարմնի ղեկավարին, որից հետո կհասկանանք, թե տեսչականի ո՞ր մարմինը պետք է զբաղվի այդ հարցով։ Մեր լիազորությունների շրջանակներում կարող ենք նմուշառում իրականացնել և ուղարկել լաբորատորիա, ըստ այդ եզրակացությունների՝ համապատասխան կարգադրություններ են տրվում»,- մեզ հետ զրույցում ասաց տեսչականի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանը։
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից էլ հայտնեցին, որ ջրի հետ կապված թունավորումների դեպքեր վերջին շրջանում չեն նկատվել, գրանցումներ չունեն։
Իսկ ահա բուն պատասխանատուի՝ «Վեոլիա ջրի» մեկնաբանությունը հարցի առնչությամբ խիստ հակասական է: Մեզ հետ զրույցում ընկերության մամուլի պատասխանատու Զառա Նազարյանը սկզբում հայտնեց, թե Փարաքար համայնքի խմելու ջրի որակի վատթարացման հետ կապված որևէ ահազանգ չեն ստացել։ Վերջինս հորդորեց, որ բնակիչները զանգահարեն 1․85 հեռախոսահամարով: Նա, սակայն, հավելեց, որ ջրի որակի հետ կապված աշխատանքներ են տարվում ողջ հանրապետությունում:
Որոշ ժամանակ անց՝ մեր երկրորդ հեռախոսազանգի ընթացքում, երբ հայտնեցինք, որ համայնքի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը նմուշառում է վերցրել՝ ջրի որակը ստուգելու համար, և սպասում են պատասխանի, Նազարյանը նկատեց, որ, այո, ընկերությունը տեղյակ է խնդրից: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չհայտնեցին այդ մասին, Զառա Նազարյանը նշեց, թե ընկերությունը մեծ է, և տեղեկատվությունը նույն պահին իրեն չեն կարող փոխանցել։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս համայնքում ջրի մատակարարումը փոխվել է, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ, որտեղ ամեն ինչ մանրամասն կպարզաբանեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է
Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT