«Եթե դու իրոք տիրապետում ես որևէ ինֆորմացիայի, ասա, ես վափշե չեմ պատկերացնում». բլոգերը՝ Անդրեին

12/05/2023 schedule13:13

Երգիչ Անդրեն, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, երեկ «Ինստագրամ»-ի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում սանձազերծած ագրեսիային և նույն օրը տեղի ունեցած «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլին, որտեղ հանդես էր գալիս նաև Հայաստանը։

Անդրեն իր էջի սթորի բաժնում մասնավորապես գրել էր․ «Հեսա «Եվրատեսիլ»-ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ, և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է, և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ, բայց դուք Ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»:

Նրա այս գրառումը տարատեսակ քննադատությունների առիթ էր տվել ու քննարկվել համացանցում։ Դրան անդրադարձել է նաև բլոգեր Հայկ Մկրտչյանը:

Բլոգերն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակած տեսանյութի միջոցով հարց է ուղղել երգչին, թե ԱՄՆ-ում բնակվելու ընթացքում ի՞նչ արժեքավոր գործունեություն է անում, այնուհետև նա մեկնաբանել է Անդրեի գրառումը։

Նշենք, որ այս պահին Հայկի ինստագրամյան սթորին հասանելի է, սակայն սթորիները պահպանվում են ընդամենը 24 ժամ:

«Չեմ կարողանում գիտակցել, թե ո՞նց են որոշ մարդիկ իրենց ֆունկցիա վերագրում քնից արթնացնելու, որովհետև, իմ պատկերացմամբ, մեր իրականության մեջ չկա մեկը, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից էլ չգիտի՝ ինչ անի։ Մեկը ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Ես չեմ գնացել «Նեմեսիս» արձանի տեղադրմանը, որի պատճառով Թուրքիան օդային սահմանն է փակել կամ ավել ագրեսիա է ստեղծել։ Ես չեմ կանգնած բանակցություններում, ես անգամ չունեմ ինֆորմացիա, թե ինչ է կատարվում, ու Հայաստանում ոչ մեկ այդ ֆունկցիան չունի, որ ասես՝ օքեյ, ժողովուրդ ջան, գիտեք ձեր ֆունկցիան որն է, հիմա դուք կաք ու գիտեք՝ ինչ պետք է անեք։ Ես չեմ տիրապետում ու անընդհատ մարդկանց մեղադրել իբր «խորը քնած լինելու մեջ», դա կեղծ օրակարգ է։ Օքեյ, ես էլ կարամ ապրեմ Ամերիկայում ու տենց օրը ուղղակի սթորիներ տեղադրեմ, որ Արցախը վտանգի մեջ է և այլն։ Տենց շղարշ ստեղծեմ, թե ես որևէ գործողություն եմ անում արժեքավոր»,- նշել է բլոգերը։

Հայկը, դիմելով Անդրեին, նաև հետաքրքրվել է՝ բացի մեղադրելուց, ի՞նչ գործողություններ է առաջարկում երգիչը։

«Անդրե ջան, եթե դու իրոք տիրապետո՞ւմ ես որևէ ինֆորմացիայի, ինչը ես կարամ անեմ, կամ մարդիկ կարան անեն, ասեք։ Լուրջ, սենց անընդհատ մեղադրական ալիքներ ստեղծելուց բացի, գործողությունների հերթականություն ասեք։ Անդրե ջան, ԱՄՆ-ում ես, չէ՞, ապրում, ստեղ չես, կամ Արցախի որևէ շտաբում չես, ի՞նչ գործունեություն ես ծավալում, որ մենք էլ կարանք դրա մասը կազմենք, օգնենք։ Ես վափշե չեմ պատկերացնում, ինձ թվում ա՝ մեր ժողովրդի խնդիրը հենց էդ ա, որ իրանք մենակ մեղադրում են։ Եթե լիքը մարդ չի ընտրել իշխանությանը, ի՞նչ անի։ Ես համոզված եմ, որ չկա տենց օրակարգ, որ ինչ-որ մեկը կարողանա անգամ հուշել, թե ինչ անենք։ Հիմա ամենքս ճղճիմ ֆունկցիա ունենք և չպիտի մեղադրենք իրար»,- նկատել է նա:

Նշենք, որ բազմաթիվ քննադատությունների ենթարկվելուց հետո Անդրեն ինստագրամյան իր էջում նորից սթորի է հրապարակել և պարզաբանել, որ այդ գրառմամբ նկատի չի ունեցել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող Բրյունետին, այլ, ըստ նրա, անտարբերությանը:

ԱՆդրուշշշշշշշ.PNG (207 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5025 դիտում

Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին

ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ

Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան

Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ

Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան

Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները

Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել

«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից

ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան

«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է

Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը

Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է

Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ

Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ

ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան

Հայաստանը կմասնակցի առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի աշխատանքներին․ Միրզոյան

Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է

Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան

Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով

Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին

Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին

Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ

«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն

Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան

Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում

«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է

Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ