Ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի կապակցությամբ թողարկվել է «Ապստամբություն» երգի ձայնապնակը․ կոմպոզիտոր Ստաս Նամին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի կապակցությամբ թողարկվել է «Ապստամբություն» երգի ձայնապնակը․ կոմպոզիտոր Ստաս Նամինը և կիթառահար-վիրտուոզ Ռոման Միրոշնիկչենկոն միասին են աշխատել Նամինի 6 կոմպոզիցիայից բաղկացած ալբոմի ստեղծման վրա:

Նամինի առաջին ձայնապնակը՝ ««Fusion Raga», որը նվիրված էր անգլիացի ռոք երաժիշտ Ջորջ Հարիսոնին, արդեն արժանացել է երաժշտական աշխարհի ամենաբարձր մրցանակին՝ Global Music Awards-ին (GMA):

Եթե «Ապստամբություն» երգում, որը ձայնագրվել էր 2020 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում, և Ստաս Նամինը հնչեցրել էր ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված համերգի ժամանակ, տեքստային բովանդակությունից միտքը պարզ է դառնում, ապա երգի գործիքային տարբերակի բովանդակության արտահայտման համար ձայնապնակի պրոդյուսերներ Ռոման Միրոշնիչենկոն և Ստաս Նամինն օգտագործել են Ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ազգային ավանդական երաժշտական գործիքները։

Ձայնապնակի հենց սկզբում հնչում են անկրկնելի հայկական դուդուկի հնչյունները, որոնք միախառնված են գնդացիրների՝ հազիվ լսելի ձայներին։ Այնուհետև արտահայտիչ ձայն ունեցող ֆլամենկո-կիթառի հնչյուններն ունկնդիրներին տանում են դեպի գնչուների պատմություն, իսկ կոմպոզիցիայի մեջտեղում հին եբրայական շոֆարը միահյուսվում է հին հայկական դուդուկի հետ՝ ցույց տալով տարբեր ժամանակներում տուժած և Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների անասելի ցավի խորհրդանիշը։

Հատկանշական է նաև, որ երգի գործիքային տարբերակում Ստաս Նամինն իր անձնական արխիվից օգտագործել է Ջիվան Գասպարյանի կատարմամբ դուդուկի ձայնային տարբերակները, որոնք հատուկ ձայնագրվել են ու պահպանվել կոմպոզիտորի «Ապստամբություն» երգի ձայնապնակի համար, սակայն վարպետի կենդանության օրոք չէին օգտագործվել։ Իսկ շոֆարի հատվածը ձայնագրել է իսրայելցի Իցհակ Սինվանիը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել փոփ երաժշտության թագուհի Մադոննայի հետ համագործակցության շնորհիվ։

«100 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրել է քրիստոնյաների Ցեղասպանություն՝ բնաջնջելով և տեղահանելով միլիոնավոր հայերի։ Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի փոքր հանրապետության վրա, բայց հայ ժողովուրդը դուրս ելավ պայքարի՝ ընդդեմ կրոնական և ազգային ճնշումների։ Այսինքն՝ մի քանի մեծ պետություններ իրենց ռազմական մեծ ներուժն օգտագործեցին փոքրիկ հողակտորի վրա, որը համարձակվել է իրեն անկախ հռչակել՝ արտահայտելով իր բողոքը Ցեղասպանության դեմ»,- ասում է Ստաս Նամինը։

Հենց այդ ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին, Դեյվիդ Վուլկոմբը և Ստաս Նամինն ստեղծել են նոր տեքստ «Ապստամբության» երգի համար, որն ի սկզբանե գրել է Նամինը ռուս գրող Եվգենյա Եվտուշենկոյի՝ 1980-ականներին գրած բանաստեղծությունների հիման վրա։ Երգի նոր տարբերակն անգլերենով է․ Եվտուշենկոյի հիմնական թեման նոր իմաստ է ստացել ՝ «մարդ չի կարող մնալ անտարբեր, եթե աշխարհում սարսափելի բաներ են տեղի ունենում, այդ թվում՝ դաժան անարդարությունը»։ Երգում հնչում են հայտնի անուններ, ինչպիսիք են՝ «Աուշվից», «Բաբիի Յար», հիմա նաև՝ Արցախ բառերը։

«Մարդկության առաջընթացը, ի լրումն ֆենոմենալ տեխնոլոգիական զարգացումների, միահյուսվում է տխրահռչակ ժամանակաշրջանով, արյունոտ և ոչնչացնող պատերազմներով, երբ դիտավորյալ սպանվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ։ Սրանք են քրիստոնեական խաչակրաց արշավանքները և քրիստոնյաների ոչնչացումն Օսմանյան կայսրությունում և Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումը և ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ու շատ այլ հրեշավոր փաստեր, որոնք խայտառակում են մարդկության զարգացումը։ «Ապստամբություն» կոմպոզիցիան նրա մասին է, ինչ մենք պետք է իմանանք և հիշենք, թեկուզ և ապագայում դրա կրկնությունը կանխելու համար»,- ասում է Ռոման Միրոշնիչենկոն։

Կարևոր է նշել, որ Ռոման Միրոշնիչենկոն աշխարհահռչակ ռուս ջազ ֆյուժն կիթառահար է՝ ուկրաինական ծագումով։ Նրա հարազատներից շատերը Չեչնիայի փախստականներ են  1990-ականներից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41164 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը