Երևան
12 °C
Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, բանտարկություն է սպառնում, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցով զբաղվող իր փաստաբաններին և չի ներկայացել դատարան:
Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ բալետի հրահանգիչ Նատալյա Ռոտենբերգը տարիներ շարունակ դատարաններում վիճարկում էր իր նախկին ամուսնու՝ պատժամիջոցների ենթարկված օլիգարխ և Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ընկեր Արկադի Ռոտենբերգի հետ ամուսնալուծությունը՝ 27 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Սուրեյում գտնվող առանձնատան համար, որը, ըստ Ռոտենբերգի, դատարանը պետք է համարեր համատեղ սեփականություն և կիսեր դատական կարգով:
Դատական գործընթացից այժմ մեկ այլ գործընթաց է ծնվել. պարբերականի տվյալներով՝ դատարանն ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը մատուցած ծառայությունների համար 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։
Երկու լսումների չներկայանալու համար դատավորը Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափել ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, ինչը չի եղել: Այդ օրը նորից դատարան չներկայանալու պատճառով դատարանը վճռել է, որ Նատալյա Ռոտենբերգը պետք է վճարի բոլոր ծախսերը, ինչպես նաև կարգադրել է, որ Ռոտենբերգի ձերբակալության օրդեր տրվի:
Candey իրավաբանական ընկերության փաստաբան Ջեյմս Թեյլորը լսումները նախագահող դատավոր Ամանդա Սթիվենսին հայտնել է, որ տիկին Ռոտենբերգն անտեսել է ծանուցումները, էլեկտրոնային նամակները և WhatsApp-ի հաղորդագրությունները, որով նրանից պահանջել են ներկայանալ դատարան՝ իր ունեցվածքի վերաբերյալ հարցաքննության համար:
Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները կամ որևէ մանրամասնություն գործից:
2020 թվականին Արկադի Ռոտենբերգը Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանում սկսել էր դատական գործընթաց՝ փորձելով վիճարկել նախկին կնոջը Ռիբսդենում 27,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատան փոխանցման հարցը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Սուրեյ կոմսության Բագշոթ գյուղի մոտ։
2021 թվականին դատարանը գործարարի օգտին որոշում է կայացրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT