Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի՝ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ «սկանդալային» ձայնագրության հրապարակմանը։
«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Իմիջիայլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ո՞վ է ձայնագրել դա և ինչպե՞ս: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության: Եկել է, մեր ցուցակով դարձել պատգամավոր, եթե չասեմ՝ սենց ականջից բռնել, դարձրել ենք պատգամավոր, եկել հեղափոխական թիմի նիստը ձայնագրել, տարել Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում են, գետինն էլ չի մտնում»,- մասնավորապես հայտարարել էր Կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ խնդրո առարկա ձայնագրությունը, որին Սերժ Սարգսյանը և նրա կրտսեր կուսակիցները սիրում են պարբերաբար հղում անել, նա հրապարակել էր Գեղարքունիքում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Նկատենք, որ ձայնագրության հրապարակման ժամանակ ներկա էր եղել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդեն իսկ «Պատիվ ունեմ»-ի նախընտրական ցուցակի անցողիկ տեղում հանգրվանած Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ, որը, ըստ Սերժ Սարգսյանի, «նրան փոխանցել էին բարի մարդիկ», Փաշինյանը պատմում է, որ երբ 2018 թվականի մայիսի 12-ին մեկնել է Սոչի և այնտեղ հանդիպումներ ունեցել, սուրճի համար նախատեսված սեղանի մոտ, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն և ասել հետևյալը․
«Դու հիմա այդպիսի մեծ ժողովրդականություն ունես և այլն, և այլն, ու սա պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրենք նորից պատմում են էն, ինչ որ գրված ա «Լավրովի պլանի» մեջ. զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն, ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որ արդեն կլինի հետաքրքիր, որ ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ «ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքրո՞ւմ ա, թե՞ չէ»:
Չէ, բայց ասում ա երկրորդ նյուանսը, պարզապես ինքն ասում է՝ ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի՝ չի լինի, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրենք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, բան, որ վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ լինելով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ, չափազանց ռիսկային էր»:
Այս ձայնագրության հրապարակման նպատակը, որն իր առաջ դրել էր Սարգսյանի PR թիմը, «ապացուցելն» էր՝ Նիկոլ Փաշինյանը «տապալել է բանակցությունները»:
Նկատենք, որ ձայնագրության հրապարակումից հետո առաջին անգամ է, որ Փաշինյանն առանց կոնկրետ անուն նշելու ակնարկում է, թե ով կարող է լինել դրա արտահոսքի հեղինակը։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ նա նկատի ունի հենց Թագուհի Թովմասյանին։ Վերջինս, ի դեպ, անդրադառնալով Կառավարության ղեկավարի վերոհիշյալ հայտարարությանը, որոշել է անտեղյակություն խաղալ, թե՝ «վարչապետի հայտարարությունը չի լսել»։ Բացի այդ, եթե Փաշինյանի խոսքում չի հնչել անուն, ապա դա իրեն չի վերաբերում: «Իմ անո՞ւնն է տվել Փաշինյանը, եթե իմ անունը չի տվել, չեմ կարող մեկնաբանել»,- ասել է հեղափոխական թիմով պատգամավոր դարձած նախկին լրագրողը։
Ի դեպ, Թովմասյանը մինչ այս էլ «տաք հետքերով» հասցրել էր հերքել իր առնչությունը ձայնագրությանը և կասկածներն իր վրայից սրբելու համար հայտարարել, թե 2 տարի շարունակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին չի մասնակցել և հետևաբար չէր կարող ձայնագրության հեղինակ լինել՝ ֆիզիկապես ներկա չլինելով խմբակցության նիստերին։ Նախորդ տարի հոկտեմբերին էլ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ձայնագրությունը տեղի է ունեցել «Արցախի պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ»։
Հարկ է նկատել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, երբ ԱԱԾ տնօրեն էր, հրապարակվեցին հանրությանը քաջ հայտնի գաղտնալսումները։
Սա իսկական սկանդալ էր, քանի որ գաղտնալսել էին ԱԱԾ տնօրենին, մարդ, որը, ըստ էության, պատասխանատու է ՀՀ քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։ Այնինչ ոչ միայն ինքը, այլև երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էին հայտնվել գաղտնալսողների թիրախում։ Վանեցյանը, որի հետ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը, ինչպես վերջինս էր վստահեցրել, «խոր ըմբռնում ունի», հայտարարեց, թե «պատվիրատուն շատ հայտնի մարդ է», բայց հանրությունն այդպես էլ չիմացավ նրա անունը։
Հ․Գ․ 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց հրապարակվեց աղմկահարույց մի ձայնագրության, որում լսվում է, թե ինչպես է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին փոխանցում Ալիևի առաջարկը՝ 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնել Արցախի ազատագրված 7 շրջանները, Սարգսյանն էլ իր հերթին է հայտարարում, թե պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից։
Արձագանքելով ձայնագրությանը՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը բացահայտել էր, թե երբ է տեղի ունեցել խոսակցությունը՝ 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ժամանակ, որը անցել էր ոչ հրապարակային։
Թե ո՞ւմ թեթև ձեռամբ էր ձայնագրվել Բաղրամյան 26-ում՝ նախագահականում կայացած փակ նիստի զրույցը, կարելի է ենթադրել։ Այս (ինքնա)ձայնագրությունը հրապարակելու նպատակն էլ ակնհայտ էր՝ Սերժ Սարգսյանից «ոչ հողատու»-ի կերպար կերտել և շրջանառության մեջ դնել նրա այս ենթադրությունը՝ «չի բացառվում, որ Ալիևը 5 միլիարդ դոլարի առաջարկն արել է նաև Փաշինյանին». «չեկիստական ավանդույթներով» երկիրը կառավարած անձի ենթադրություն։
Ելիզավետա Գասպարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT