«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը». վարչապետը բացահայտեց պատերազմի օրերին իր ու ազգականի զրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ պետական դավաճանության գործով է անցնում:

«Ի՞նչ է պետական դավաճանությունը, որ մարդիկ փողի դիմաց իրենց դիրքերի տեղերը փոխանցել են հակառակորդին»,- ասաց նա:

Վարչապետը պատմեց նաև, որ պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․ «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:

«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում»: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել, ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի։ Այսինքն՝ ես իմ ազգանին իմ աշխատասենյակից վռնդել եմ ու ասել եմ՝ ոնց կարող ես դու պատերազմի ժամանակ մեր բանակի բարձրաստիճան սպայի մասին, որ 20 տարի բանակի համար ծառայել է, ես քեզ թույլ չեմ տա ՀՀ վարչապետի գրասենյակում ման բան խոսել»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակով պայմանավորված՝ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ են գնում, բայց գնում են:

«Մեր նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է, ու սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև ժողովուրդն ասում է՝ «չհասկացա՝ փոխանակ թոշակ բարձրացնեք, դատավորի աշխատավարձ եք բարձրացնո՞ւմ»: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք հանուն քաղաքացիների»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ շարունակում են անկեղծ պայքարը կոռուպցիայի դեմ: «Որևէ կասկած չկա հակակոռուպցիոն քաղաքականությանը մեր նվիրվածության վերաբերյալ»,- հավելեց վարչապետը:

Տպել
2055 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին