ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ապրիլի 15-ից Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները: Դրանք  ընթանում են ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Տնտեսական քաղաքականության խորհրդի հարգելի անդամներ,

հարգելի գործընկերներ,

սկսում ենք Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստը: Առաջին նիստը տեղի է ունեցել նախորդ տարի և կուզենայի ամփոփել, թե այդ նիստից ի վեր մենք ինչ արդյունքներ ենք արձանագրել, ինչ ունենք արձանագրելու, որը մեր թեմայի հետ ուղիղ առնչվում է:

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ և այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է: Եվս մի քանի կարևոր թվեր կուզենայի նշել:

2022 թվականին 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով և 66,3 տոկոսով, 2018 թվականի համեմատ` 1,8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, այդ թվում` մեր քաղաքական հանձնառությունների տեսակետից:

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը` 704 հազար աշխատատեղ է արձանագրվել և 2022 թվականի արդյունքներով` ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է, իսկ երրորդ եռամսյակում գործազրկությունը նվազեց և հասավ 11,6 տոկոսի:

Պետք է արձանագրենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները նույնպես քաջալերող են, շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ: Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից և նաև պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ըստ էության, կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 92 տոկոսի չափով են ավելացել, իհարկե, չհաշված եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները: Այդ վերադարձը եթե հաշվի առնենք, ապա առաջին եռամսյակի բյուջետային եկամուտներն, ըստ էության, ավելացել են 97 տոկոսով:

Այս ցուցանիշների հետ մենք իհարկե ունենք զուտ տնտեսական բնույթի մարտահրավերներ, և կարծում եմ, որ կառավարության համար առաջնային խնդիր է` առաջինը, ավելի արդյունավետ հավաքագրել հարկային եկամուտները և նույնքան կարևոր խնդիր է արդյունավետ ծախսեր իրականացնել: Ցավոք, մենք չենք կարող ասել, որ օրինակ` կապիտալ ծախսերի հատվածում հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը, և այս առումով, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մեր քննարկումների արդյունքներով կարողանանք որոշակի եզրակացությունների հանգել: Չնայած պետք է ասեմ, որ դա կառավարության համար գրեթե ամենշաբաթյա, եթե չասենք ամենօրյա քննարկումների առարկա է:

Իհարկե մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով` պետք է արձանագրենք տնտեսության և տնտեսական զարգացման անկյունաքարային դերը, որովհետև, երբ խոսում ենք տնտեսության մասին, ըստ էության, պետք է արձանագրենք, թե ինչ արդյունք ենք կարողանում գեներացնել: Հնարավորինս արդյունավետ ծախսման արդյունքում պիտի կարողանանք հասցեագրել այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը:

Եվ այսօր մենք նաև օրակարգում ունենք ինստիտուցիոնալ զարգացմանն առնչվող կարևոր թեմաներ, մասնավորապես առողջապահության ապահովագրությանը և համընդհանուր հայտարարագրման համակարգին առնչվող, որոնք հավատում ենք, որ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական և պետական ինստիտուտների կայացման առումով պիտի շատ կարևոր էֆեկտ ունենան: Սրա համար էական է, որ մենք կարողանանք նախանշվող և սկսված բարեփոխումներն իրականացնել մաքսիմալ արդյունավետ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականությանը, առկա ներուժի իրացմանը, լրացուցիչ եկամուտներ ապահովող միջոցառումների իրականացմանը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, առկա խնդիրներին և դրանց կարճաժամկետ ու երկարաժամկետ լուծումներին: Քննարկվել են հարկային քաղաքականության շրջանակներում նախատեսվող փոփոխություններին, հարկային բարեփոխումներին և հարկային եկամուտների ավելացման հնարավոր աղբյուրներին վերաբերող թեմաներ:

Հաջորդիվ քննարկման առարկա են դարձել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզ և հարմար համակարգի ներդրումը կապահովի ՀՀ ՊԵԿ համակարգում ինքնահայտարարագրման համար առկա ամբողջ տեղեկատվությունը: Ներկայացվել են համակարգի ներդրման ժամանակացույցը, համակարգին ներկայացվող պահանջները:

Անդրադարձ է կատարվել Պետական եկամուտների կոմիտեում ժամանակակից նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել բնակչության առողջության հիմնական մարտահրավերներին, կառավարության կողմից տարեկան իրականացվող առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների հետ կապված խնդիրներին ու դրանց լուծումներին: Նշվել է, որ համակարգի ներդրմամբ նախատեսվում է բնակչությանը հասանելի առողջապահական ծառայությունների ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և դեմոգրաֆիական խնդիրների լուծման աջակցում, խոցելի խմբերի պաշտպանություն, զբաղվածության խթանում և աշխատանքի արտադրողականության բարձրացում, ներդրումների համար ավելի հարմարավետ և կանխատեսելի միջավայրի ապահովում: Համակարգի ներդրման պարագայում ակնկալվում է նաև հիվանդությունների ինտեգրված վարման մեխանիզմի ներդրում, լիցենզավորման պայմանների փոփոխում, մեկ միասնական հիմնական ծառայությունների փաթեթի սահմանում, կանխարգելման, ախտորոշման և քրոնիկ հիվանդությունների հսկման ծավալների աճ մի քանի անգամ, արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հիվանդների դեղորայքի փոխհատուցման համակարգի ներդրում, բուժօգնության որակի բարելավման միջոցառումների իրականացում:

Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3428 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին