Երևան
12 °C
Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե չի հասկանում Ռուսաստանի պարզաբանման պահանջը Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ-ն կրկին թեմայի շուրջ մեկնաբանությամբ է հանդես եկել:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը տեղադրվել է գերատեսչության տելեգրամյան պաշտոնական ալիքում:
Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ներկայացնում է ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հարցին տրված բանավոր պատասխանի սղագրությունը.
Հարց- Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում. Միաժամանակ նա որոշել է մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Երևանի նման դիրքորոշմանը։ Կարո՞ղ է սա համարվել Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ հարաբերությունները։
Պատասխան- Չեմ կրկնվի և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ես հենց նոր մեկնաբանեցի Հայաստանի և ՀԱՊԿ-ի թեման։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին. Ինքը՝ դաշինքը, շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրներին ակտիվորեն ներգրավելու պրակտիկան։ Դա անում է ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման միջոցով և ձգտում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրները, լծակներ ձեռք բերել նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում, զինված ուժերի կառուցման ընթացքը:
Խոսքը առաջին հերթին վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման համար։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Նրանք ներքաշված են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք հակառուսական բնույթ ունեն, երբեմն՝ ռուսաֆոբ:
ՆԱՏՕ-ի նման գործողությունները հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, կոնֆլիկտային ներուժի աճին և նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Պատասխանը ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց իր տարածքում ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
ՌԴ ԱԳՆ-ն, ըստ էության, կրկնել է Զախարովայի՝ թեմայի շուրջ տված մեկնաբանության նոր միտքը, սակայն վերջում հավելել է, որ հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին իրենց խոսքը սխալ է թարգմանվել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում էր խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Երևանի մասնակցության վերաբերյալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ԱԺ-ում տարակուսանք էր հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է ցանկանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Նա հավելել էր, որ Երևանն անում է ամեն ինչ իր զինված ուժերի մարտունակությունը զարգացնելու և բարձրացնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT