Ներքաղաքական անհանգիստ իրադարձությունները դեռևս ավելի են սրվելու. ինչ է կատարվում Ադրբեջանում

«Ադրբեջանում սկսված ներքաղաքական անհանգիստ իրադարձությունները դեռևս ավելի են սրվելու և առաջ բերելու խորքային գործընթացներ»: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ ակցիաները դեռևս իշխանափոխության մակարդակի չեն հասել, սակայն իշխանության համար պայքար այդ երկրում մշտապես կա։

«Արցախյան խնդիրն ամենևին էլ Ադրբեջանի հիմնական խնդիրը չէր և չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Պատերազմից 3 տարի է անցել, և ներկայացնում են, թե լուծել են իրենց խնդիրների 75 տոկոսը, բայց, ինչպես տեսնում ենք, մեկը մյուսի հետևից այլ խնդիրներ են արթնանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Այստեղ ամենից առաջ պետք է նկատի ունենալ ալիևյան ռեժիմի ավտորիտար և կոռումպացված բնույթը․ նաֆթային բումի ոսկյա 2-3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանի հասարակությունը ոչինչ չտեսավ. գումարները Ալիևի և նրա կլանի հաշիվներին մնացին»,- նկատում է Հակոբյանը։

Ըստ նրա՝ այժմ Ադրբեջանում տարածվում է աղքատությունն ու առաջ գալիս սոցիալական բևեռվածությունը։ Ադրբեջանական իսլամական հասարակությունում նման դեպքերն ավելի շատ կրոնական ուղղվածություն են ստանում․ «Պատահական չէ, որ Իրանի հետ հարաբերությունների բարդացող ֆոնին Իրանն ուժեղացնում է այդ կրոնական ծայրահեղության դրսևորումը։ Այսինքն՝ այդ պետությունն ունի աղքատացող մարդիկ, հասարակության դժգոհություն, իսլամական ելք առաջարկող Իրան, որոնց գումարվում են սոցիալական մանր հարցերը»։

Վերջինիս դիտարկմամբ՝ առաջին դեպքը չէ նաև, որ այսպիսի ներքաղաքական իրադարձությունների ֆոնին Ադրբեջանում նախկին զինվորականները փորձել են այրել իրենց։

Հիշեցնենք՝ երեկ մամուլում հերթական տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի տղամարդը ցանկանում էր ողջ-ողջ այրել իրեն։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ պատճառը սովն է, մարդիկ սոված են, և նրանց պաշտպանող չկա: Ականատեսները հաղորդել են, որ նա զինվորական է։

«Ավտորիտար հասարակություններում շատ բաներ տեսանելի չեն, Ադրբեջանն այդպիսի պետություններից է, բայց այնտեղ էլ կան խնդիրներ, որոնք կուտակվում են ու վերջում պայթում։ Այս ամենը երկարաժամկետ խնդիրների մասին է խոսում, որոնք նաև քաղաքակրթական մակարդակի են հասնում։ Ադրբեջանցիների մի մասը մինչև հիմա էթնիկ փնտրտուքների մեջ է։ Իրենք, ի տարբերություն մեզ, չունեն արժեհամակարգ։ Դեռ հարց է նաև Ադրբեջանում իշխանափոխությունը․ առայժմ Ալիևի կլանին հաջողվում է պահել իշխանությունը, բայց՝ որքան»,- ասում է զրուցակիցը։

Իշխանափոխության Ադրբեջանում գուցե հրահրեն իր դեմ պայքարող ուժերը, կարծում է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ որևէ մեկը չի հրաժարվի գահընկեց անել Ալիևին և ձեռքը վերցնել նաֆթային պաշարները։

Հակբոյանը կարծում է, որ այդ երկրի խնդիրներից մեկն էլ ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում:

«Արցախյան պատերազմը Ալիևին բոնուսներ տվեց՝ իրեն արդարացնելու համար, ասում է՝ ես ձեզ հաղթանակ տվեցի, ոչինչ որ ավտորիտար ռեժիմ է, կոռումպացված ենք, բայց հայերին ճնշեցինք։ Սակայն շատերը հասկացել են, որ սա հաղթանակ չէ, և իրենք էլ անհանգիստ սպասում են 2025 թվականին, երբ պետք է որոշեն՝ մնո՞ւմ են ռուս խաղաղապահները Արցախում, թե՞ գնում»,- նշում է նա:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի ներկայիս վիճակից և փորձի դրանից օգուտներ քաղել։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2844 դիտում

Վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ