Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ. Գյումրին հրավիրում է Սուրբ Հարության տոնի համաքաղաքային տոնախմբության

Այս կիրակի՝ ապրիլի 9-ին, Գյումրին բոլորին հրավիրում է Սուրբ Հարության՝ զատկական տոնախմբության: Եկեղեցական տաղավար այս տոնի սովորութամշակութային ընկալումների բացահայտումներ ու գունավոր օր է սպասվում տոնին միացողներին:

«Հավկիթախաղ Գյումրիում» խորագրով միջոցառման մեկնարկը կտրվի Աբովյան փողոցում: Ժամը 12:00-15:00-ն այստեղ կարելի է ականատեսն ու մասնակիցը դառնալ զատկական հավկիթախաղի, շրջել տոնին համահունչ տոնավաճառում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ ի տարբերություն անցած և նախորդ տարիների՝ այս տարի շատ մեծ ուշադրություն է դարձվել տոնի ծագումնաբանությանը, ժողովրդական ընկալումները հենց ժողովրդին ներկայացնելուն ավանդական խաղերի, խաղիկների ու ասիկների մատուցմանը:

Նույն փողոցում «Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ» խորագրով տոնածիսական խաղեր, ասիկներ կլինեն:

«Կլինեն մարդիկ և համապատասխան մշակութային կազմակերպություններ, որոնք կներկայացնեն բոլոր այն խաղիկները, որոնք արտասանվել և երգվել են Զատկին, այն ասիկները, որոնք ուղեկցել են տոնակատարությանը, այն խաղատեսակները, որոնցով անցել է տոնակատարությունն ավանդաբար: Ոչ միայն կհավաքվենք խաղալու, այլ նաև կծանոթանանք այս տոնի հետ կապված սովորութամշակութային ընկալումներին»,-ասում է Թովմասյանը:

«Ուրախության կիրակի» խորագիրը նախընտրողները Աբովյան փողոցում ազգային երգեր կերգեն, կպարեն, չիմացողներն էլ հենց տեղում կսովորեն, կմիանան շուրջպարին:

Ժամը 13։00-15։00-ից սկսած՝ կմեկնարկի զատկական տոնի առավել գունագեղ հատվածը. գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին կսպասեն Գյումրու թանգարանները: Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում թղթե ձվեր կպատրաստեն՝ ցանկացողները՝ դրանք ներկելով ասլամազյանական գույներով: Ավետիք Իսահակյանի թանգարանի բակում ևս այս տոնին հատուկ միջավայր ու վարպետության դասեր կլինեն:

Մեկ շաբաթ անց Շիրազի տուն-թանգարանում Հայագիտական կենտրոնի ներկայացուցիչները կմեկնաբանեն «Կանաչ-կարմիր կիրակիի»-ի խորհուրդը:

Բոլոր միջոցառումներն ուղեկցվելու են ազգային-ժողովրդական երգ ու պարով: Վարպետության դասերին կարող է մասնակցել յուրաքանչյուրը:

Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի խոսքով՝ լավ կլինի, եթե կարողանան այս տոնը Գյումրիում մշտապես նման մասշտաբով տոնել, դարձնել ավանդական:

«Եթե մարդիկ իմանան, որ Սուրբ Զատիկը Գյումրիում միշտ նշվում է այսպես և միշտ հետաքրքիր է, սա նաև կարող է նպաստել մարդկային հոսքին, համաժողովրդական տոնակատարություն ունենալուն: Տոնը նաև բազմաթիվ զբոսաշրջիկների է հետաքրքրում, քանզի նման տոնախմբությամբ ոչ բոլոր երկրներում են նշում Սուրբ Հարության տոնը, իսկ ցանկացած զբոսաշրջիկի ամեն ազդի ավանդույթն ու ժողովրդական բաղադրիչը մեծապես հետաքրքրում է»,- վստահ է նա:

Լիլիթ Թովմասյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև համացանցում տարածվող անհարկի խոսակցություններին՝ կապված այս տոնի կազմակերպման ու անցկացման համար ծախսվող ֆինանսական միջոցների հետ:

Ըստ նրա՝ այն, ինչ ներկայացրեց, ու հենց վաղը դրա մասնակիցը կլինեն գյումրեցիները, զբոսաշրջիկներն ու քաղաքի հյուրերը, իրականացվում է 150 հազարից 200 հազար դրամի շրջանակներում:

«Ուղիղ հակառակը՝ պետք է քննարկվեր, թե ինչպես է հնարավոր այդ գումարով, որով շատերը ծննդյան մեկ տոն չեն կազմակերպում, մենք կարողանում ենք համաքաղաքային մեծ տոնակատարություն ունենալ: Ասեմ՝ մենք համախմբել ենք համայնքապատկան ՀՈԱԿ-ների ներուժն ու այն կազմակերպությունների հնարավորությունները, որոնց հետ տարվա ընթացքում աշխատել ենք: Մեզ միացել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:

Ամեն ինչ արել ենք, որ վաղը ազգայինն ու ավանդականն առաջնային գաղափար լինի: Բոլորին հրավիրում ենք համաքաղաքային մեծ միջոցառման, որպեսզի քաղաքի կենտրոնում միմյանց տանք այդ ավետիսը և ժողովրդական տոներից ամենաժողովրդականը նշենք միասին»,- նշում է Թովմասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1943 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին