Երևան
12 °C
«Ոչ ստանդարտ նախագծով ծնված ներկայացում»:
Ռեժիսոր Արշո Հարությունյանն այսպես է բնորոշում «Հարսանեկան Ping-Pong» ներկայացումն ու հավելում. «Պատվով, պարզճակատ ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին»:

Գաղափարը պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանինն է, որն էլ առաջարկել է Գոռ Հակոբյան, Իննա Խոջամիրյան, Լևոն Հախվերդյան, Անի Խաչիկյան և Մանե Մխոյան դերասանական կազմով որևէ ներկայացում բեմադրել:
«Դեռ չգիտեինք՝ ինչ սյուժե ունենք, ինչ պատմություն, բայց գիտեինք՝ դերասաններին, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Բոլորս ոգևորվեցինք եւ ցանկացանք թեթև ժանրում ներկայացում ստանալ, որ մարդիկ գան, նայեն, կտրվեն առօրյա հոգսերից: Ներկայացումը լինելու էր ընկերների սիրո մասին, և նման նախնական բաներ պատկերացնում էինք. սկսեցինք պիեսի փնտրտուքները: Բավական երկար փնտրեցինք, բայց համապատասխան նյութ չգտանք, դրա համար մի քանի պիեսների համախումբ, տարբեր սյուժեների խառնուրդ եկավ մտքերս: Խնդրեցինք, Բաբկեն Չոբանյանը թարգմանեց հայերեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արշո Հարությունյանը:
.jpg)

Ռեժիսորը խոստովանում է՝ բեմադրության ընթացքում այնքան է խճճել, որ ստիպված է եղել դիմել դերասան Նարեկ Ավագյանի օգնությանը. «Մենք մի քանի տեսարաններ մտածեցինք, արդյունքում ստացվեց այն պատմությունը, ինչը ստացվեց»:
Ներկայացման աշխատանքները կես տարի են տևել: Ըստ Հարությունյանի՝ քիչ է լինում, որ այդքան երկար մի գործի վրա աշխատեն, հատկապես այն կազմով, որի բոլոր անդամները գերզբաղված են: «Հարսանեկան Ping-Pong»-ի գրեթե բոլոր փորձերը գիշերային ժամերին են արվել:
.jpg)

«Ռեժիսորի հետ կարողացել ենք հրաշալի ստեղծագործական խումբ հավաքել։ Փորձերի ընթացքում հասկացանք, որ մեր խումբը կամաց-կամաց վերածվում է մի ընտանիքի, եւ այսօր արդեն բեմում նրանք կարողացան ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը շատ սիրում է իր աշխատանքը: Հանդիսատեսի բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել պիեսի ու դերասանական կազմի ընտրության հարցում։ Արդեն ունենք շրջագայելու առաջարկներ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը։


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման պրեմիերայի հաջողությունը ոգևորել է և՛ դերասաններին, և՛ ռեժիսորներին, և՛ պրոդյուսերներին:
Նրանք անկեղծանում են՝ վստահ էին, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ, ըստ իրենց, ճիշտ ճամփով են քայլել:
«Պրոդյուսերների աշխատանքն այնքան էր ակնհայտ, որ ներկայացումը երբ դեռ պատրաստ չէր, տոմսերն արդեն վաճառված էին: Դա առավել պարտավորեցնող էր: Հիմա արդեն ուրախ ու վստահ ենք, որ հանդիսատեսը սիրեց, ու երկար կյանք կունենա այս ներկայացումը՝ ավելի լայն աշխարհագրությամբ»,- ասում է ռեժիսոր Արշո Հարությունյանը:


Ներկայացման պրոդյուսերները երկուսն են՝ Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը:


Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT