Ամեն պահի ենթակա էին փլուզման. Գյումրու թատրոնի՝ 50 տարի առաջ տեղադրված հսկա պատուհանները կփոխարինվեն

Գյումրու քաղաքապետարանը՝ մտահոգություն, մարզպետարանը՝ գործուն քայլ, իսկ ՀՀ կառավարությունը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար այսօր շուրջ 34 մլն դրամ է հատկացրել:

Լուրը ցնծություն է առաջացրել ոչ միայն դրամատիկականում, այլ Գյումրիում առհասարակ: Թատրոնի տնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ հիմա հանգիստ կարող է շնչել:

50 տարի առաջ տեղադրված հսկա պատուհանների վթարայնության մասին տարիներ է խոսվել, և միայն 2022-ին է այն մտել գործնական փուլ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ջանքերով:

Նոր մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ի թիվս այլ հարցերի, Բաղդասարյանը դրամատիկականն աչքաթող չանելու ընդգծում է փոխանցել: Իսկ այն, որ պատուհանները մի օր կարող էին ուղղակի փուլ գալ, խիստ իրատեսական էր:

337052436_621148356080975_8611116483395424059_n.jpg (137 KB)

«Անվտանգության լուրջ խնդիր կար, քանի որ ուժեղ քամու ժամանակ բոլոր պատուհանները շարժվում էին, և ամեն անգամ ես մտածում էի, որ կարող են փուլ գալ: Միանգամից մի քանի խնդիր լուծվեց: Բացի այն, որ վթարային էին, այդ պատուհանները նաև վնասված էին, և դրանով պայմանավորված էլ ջերմային կորուստ էինք ունենում, միշտ ցուրտ էր լինում: Իսկ անձրևների ժամանակ ջուրը ներս էր հոսում, և ճեմասրահը ջրոտվում էր: Փորձագիտական եզրակացություն կա, դրանք միայն որպես թափոն կարելի է օգտագործել»,- ասում է Հարությունյանը:

Կառավարության հատկացրած գումարը դրամատիկականի տնօրենը մեծ նվեր է համարում Գյումրուն, և քաղաքի անունից շնորհակալություն հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս հարցում մասնակցություն են ունեցել:

«Մեկ այլ բան է, երբ ստեղծագործական հաջողություն ես ունենում, այլ, երբ վարչական մասում էլ է այդ հաջողությունը լինում: Վերջապես սայլը տեղից շարժվեց»,- ասում է նա:

339403145_1991281014550619_6491617417431558388_n.jpg (52 KB)

Բայց պատուհանների փոխարինմամբ դրամատիկականի մեծ խնդիրները չեն լուծվում: 2016 թվականից նախկին Ստորոմմաշինա գործարանի կիսաքանդ ճաշարանում ոչնչացումից փրկված և դրամատիկականի ճեմասրահում՝ հենց պատուհանների դիմաց ժամանակավոր դրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի գոյությունն է վտանգված:

Նկարը վթարային է, քանի որ պատուհանների դիմաց է, դրանք էլ վնասված են, 7 տարի շարունակ նաև հսկա որմնանկարն է վնասվել, դարձել վթարային:

«Փորձագիտական եզրակացություն կա, խոսել ենք ԿԳՄՍՆ-ի հետ, տեղեկացրել ենք, որ խնդիրներ են առաջանալու շուտով: Քննարկումներ կային Գյումրու օդանավակայան, նաև Գյումրու մարզամշակութային կենտրոն տեղափոխելու հետ կապված, հուսամ՝ այս հարցն էլ կլուծվի»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

337082374_7169400919741885_3826234441881306980_n.jpg (138 KB)2222222222.png (1.78 MB)337390660_548248800528525_1121430224685298092_n.jpg (336 KB)

Նշենք, որ վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է՝ հույս ունի՝ որմնանկարի հետ կապված լուծում ևս կլինի, կա վարչապետի հանձնարարականը:

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40344 դիտում

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան