Երևան
12 °C
Աշխարհն օր օրի դառնում է ավելի թվային: Իսկ ինչպե՞ս կարող է բիզնեսը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, դրա հետ մեկտեղ ունենալ տվյալների պաշտպանություն ու կիբերանվտանգություն: Այս ու մի շարք այլ հարցեր քննարկվեցին ապրիլի 5-ին Երևանում կայացած Doing Digital Forum-ի ընթացքում: Ֆորումի հիմնադիր կազմակերպիչը SPRING PR ընկերությունն էր, համակազմակերպիչը` Ամերիաբանկը։
«Ամերիաբանկն ավելի, քան 5 տարի է, ինչ թվային փոխակերպման ճանապարհին է»: Ասում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը` հավելելով, որ այս ու նմանատիպ ֆորումները հնարավորություն են տալիս կիսվելու փորձով և քաղած դասերով:
Doing Digital Forum-ը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր, որը ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի և թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, գիտելիքով և տեսլականով կիսվեցին նաև խոսնակներ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, ՀՀ կենտրոնական բանկից և այլն:

DDF-ի հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ թվային էկոհամակարգի բոլոր խաղացողների միջև մշտական հաղորդակցության անհրաժեշտությունը սահուն և անխափան փոխակերպման գործընթաց ապահովելու համար է։
«Ֆորումը ներկայացնելու է թվային տնտեսության նոր միտումներն ու լավագույն փորձը։ Հայաստանը դիրքավորելու ենք համաշխարհային տեխնոլոգիական հանրության շրջանակներում՝ որպես թվային լուծումների ինովացիոն հաբ»,- ասաց Սիմոնյանը։
Ամերիաբանկի Տաղանդների ու ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն էլ ընդգծեց՝ Հայաստանն ունի մարդկային հզոր կապիտալ, ինչն ամուր հենք է, որպեսզի այն դառնա տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանային նոր հանգրվան:
«Իսկ ի՞նչն է տանելու մեզ դեպի այդ հանգրվանը։ Տեխնոլոգիանե՞րը: Ոˊչ, տեխնոլոգիան բավարար չէ: Պատասխանն է` մարդիկ»,-իր ելույթում ասաց նա:

Քրիս Սքիները լրագրողների հետ զրույցում ևս անդրադարձավ Հայաստանի ներուժին: Նրա խոսքով` եթե Հայաստանը ցանկանում է զարգանալ` որպես տարածաշրջանային թվային կենտրոն, ապա երկրի ղեկավարությունը պետք է դրա առաջնորդության դերն ստանձնի։
«Այն փաստը, որ փոխվարչապետի, Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ և Սփրինգ Փիառի ու Ամերիաբանկի նախաձեռնությամբ իրականացվում է այս ֆորումը, ցույց է տալիս, որ կա այդ ընկալումն ու հանձնառությունը, որ Հայաստանում տեղի ունենա այդ թվային փոխակերպումը»,- նշեց Սքիները։
Ըստ նրա՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը:
Ֆորումի ժամանակ ելույթով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվությունն ինքնին այն բանի տեսանելի ցուցիչն է, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել:
«Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ, և պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում։ Սա է Կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Գրիգորյանը:
ԿԲ նախագահն էլ նկատեց՝ թվային տնտեսությունը փոխում է մեր կենսակերպը, բիզնես անելու եղանակները, և բոլորի պես Հայաստանն էլ է հետևում տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերին:
«Հույս ունենք, որ արագընթաց տեխնոլոգիական բեկումները թույլ կտան մեր հասարակությանն ավելի արդյունավետ ու ավելի բարգավաճ լինել:»,- ասաց նա:
Ներկաների հավաստմամբ` DDF-ը նոր գաղափարներ բացահայտելու, մասնագիտական կապերի ձևավորման ու փորձի փոխանակման լավագույն հարթակներից է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT