Երևան
12 °C
Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։
Նրանց ուղեկցել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։
Այս մասին հաղորդագրություն և լուսանկարներ է տարածել նախարարությունը:
Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարած շրջայցի ընթացքում Պողոս Հարությունյանը ԿԳՄՍ նախարարին մանրամասներ է ներկայացել նախապատրաստական աշխատանքներից։
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ երևանյան հանդիսատեսը բարձր է գնահատելու ստեղծագործական խմբի ջանքերը։
«Ուրախ եմ, որ Ձեր սկսած գործը հասցրել եք այս ամենակարևոր կետին։ Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է. մենք ներկայացումների որակի բարելավման և այս ժանրի զարգացման խնդիր ունենք։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ստեղծագործական ջանքերը։ Գնահատելով Ձեր աշխատանքը՝ պատրաստ ենք քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Պողոս Հարությունյանը ևս հույս է հայտնել, որ երևանյան հանդիսատեսը բավականություն կստանա սպասվելիք ներկայացումներից․ «Իսկապես շատ մասշտաբային և աննախադեպ իրադարձություն է սպասվում։ Հավատացնում եմ՝ սա նորություն է լինելու հայ հանդիսատեսի համար։ Հուսով եմ՝ մեր նախագծի միջոցով հնարավորինս շատ երիտասարդներ կսկսեն հետաքրքրվել այս արվեստով»։
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև վրացի նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելիին, որը լեգենդար մյուզիքլի երևանյան տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոսուհի Նորմա Դեսմոնդին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել անվանի երգչուհուն և ողջ ստեղծագործական թիմին՝ ընդգծելով, որ երևանյան հանրությունն անհամբերությամբ է սպասում համաշխարհային բեմեր նվաճած մյուզիքլի երևանյան պրեմիերային։
«Փայլուն կոլեկտիվ է հավաքվել․ հիանալի է այսպիսի թիմի հետ աշխատելը։ Կարծում եմ՝ կկարողանանք ուրախացնել և հաճելի պահեր պարգևել մեր հանդիսատեսին»,- ասել է Թամարա Գվերդծիթելին՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարին այցի համար։
Իր գրեթե երեսնամյա պատմության ընթացքում «Սանսեթ Բուլվարը» բեմադրվել է աշխարհի բազում երկրներում և տարբեր լեզուներով։ Չնայած միջազգային ճանաչմանը՝ «Սանսեթ Բուլվարը» դեռևս բեմադրված չի եղել ԱՊՀ երկրներում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը։ Ներկայացմանը մասնակցում է մոտ երեսուն դերասան՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից։ «Սանսեթ Բուլվարը» Հայաստանում օրինական և պաշտոնապես բեմադրված առաջին բրոդվեյյան մյուզիքլն է: Այն կբեմականացվի ռուսերենով։
Մյուզիքլի բեմադրությունն իրականացվում է հեղինակային իրավունքի թույլտվությամբ՝ Ուեբեր թատերական ընկերության հետ բացառիկ համաձայնագրի համաձայն։ Բեմադրությունը վստահվել է ռուս ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկուն: «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի երևանյան ներկայացումները նախատեսված են ապրիլի 6-12-ը։
Բեմադրությունը վստահվել է ռուս ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկուն: Ուեբերի լեգենդար երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT