Երևան
12 °C
Այսօր Երևանի ավագանու հրավիրած արտահերթ նիստի ժամանակ ընդունվեց Գույքի նվիրատվության մասին նախագիծը, որով առաջարկվում է 87 «ՄԱՆ» մակնիշի և 150 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ին:
Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը նշեց. «Գույքը հանձնելուց հետո կազմակերպությունն իրականացնելու է մաքսազերծման և ճանապարհային ոստիկանության ձևակերպման աշխատանքները, և հաշվի առնելով, որ գույքի փաստացի շահագործումը ևս իրականացնելու է ընկերությունը՝ նպատակահարմար է գույքը տրամադրել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ արձագանքելով՝ ասաց, որ այն ավտոբուսների քանակը, որը գնվում է, բավարար չէ, և տրանսպորտային հարցը լուծված չէ:
«12 մետրանոց ավտոբուսները մտնում են գիծ այն պարագայում, երբ կանոնակարգված ծրագիրը դեռ չի գործում: Այս խցանումների պարագայում ավելի ենք ծանրացնում վիճակը: Այսինքն՝ մենք, ինչպես միշտ, ամեն ինչ սկսում ենք հետևից, չենք ներդնում ընդհանուր համակարգը, նոր ավտոբուսը հանում գիծ, մենք փորձում ենք կոլապս ստեղծել, հետո հասկանալ՝ ոնց ենք տակից դուրս գալիս: Մենք հինգ տարվա մեջ նույնիսկ միասնական տոմսային համակարգ չենք ներդրել, անընդհատ թվեր ենք ասում, տպավորություն է, թե տրանսպորտի հարցը լուծվեց»,- նշեց Խաչատրյանը:
Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, պատասխանելով Անի Խաչատրյանին, ասաց. «Մենք այս 4.5 տարվա ընթացքում ձեռք ենք բերել 548 նոր ավտոբուս, և մինչև մեր այս ձեռքբերումը համայնքի ձեռք բերած ավտոբուսների քանակը եղել է զրո: Այդ ավտոբուսներին՝ գումարած 15 տրոլեյբուս, իսկ եթե չկա շարժակազմ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ միասնական տոմսային համակարգ: Առաջին փուլը պետք է լիներ շարժակազմի ձեռքբերումը»:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պարբերաբար օգտվում է հանրային տրանսպորտից, որպեսզի հասկանա երևանցիների փորձը:
«Վստահեցնում եմ, որ բավականին դաժան է: Ավտոբուսների այն քանակը, որ մենք ունենք, չի բավարարում, որ ամբողջ ծավալով կարողանանք սպասարկել երևանցիներին: Մենք ավելացնում ենք գծերի քանակը և եղած գծերում ավտոբուսների քանակը, որպեսզի պիկ ժամերի խնդիրը կարողանանք մեղմել: Այո, ամբողջապես տրանսպորտային ցանցի խնդիրը վստահաբար լուծված չէ, բայց այս շարժակազմը մտցնելով՝ մենք էականորեն թեթևացնում ենք եղած Ճգնաժամը»,- նշեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT