«Տագառ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.

«Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային զանգված՝ էական վնասպատճառելով ընդերքին և դրանում առկա հանածոներին:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2019 թվականին Ոստիկանության Թալինի բաժնում հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին (հող փչացնելը)և291-րդ հոդվածի 2-րդ մասով(ապօրինի ընդերքօգտագործումը):

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ժամանակահատվածում, վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքում, Ա.Մ.-ն, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու վերաբերյալ Հողային օրենսգրքիև Ընդերքի մասին օրենսգրքի կետերը, առանց ընկերությանը լեռնահատկացման տրամադրված տարածքի, ինչպես նաև այդ տարածքին կից առկա հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, Կաքավաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերում տեղադրել է արտադրական թափոններ. արդյունքում դեգրադացվել է հողը՝ շրջակա միջավայրին դիտավորյալ պատճառելով էական վնաս՝ 13 մլն 442 հազար 43 դրամի չափովվնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով ապօրինի օգտագործված տուֆի մարված պաշարի համար հաշվարկված բնօգտագործման վճարի մեծությունը՝ պետությանը պատճառված վնասը, կազմել է 3 մլն 445 հազար700 դրամ:

Ընկերությունը չի ունեցել համապատասխան ընդերքօգտագործման թույլտվություն, ինչպես նաև չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել պետական տուրքը՝ 500 հազար դրամը:

Ընկերության կողմից ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում չվճարված այլ հարկատեսակները հաշվարկելու նպատակով գրություն է ուղարկվել ՊԵԿ:

ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն՝ ընկերության կողմից լրացուցիչ վճարման ենթակա բնօգտագործման վճարը կազմել է 10 մլն 955 հազար 59դրամ, շրջանառության հարկի գումարը՝ 1 մլն 443 հազար 988 դրամ, հատուկ թույլտվության համար պետական տուրքի գումարը՝ 500 հազարդրամ:

Ա.Մ.-ին2022 թվականի փետրվարի 3-ին առաջադրվել է մեղադրանք:

Ա.Մ.-ն2023 թվականի մարտի 13-ին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝14 մլն 243 հազար 290 դրամը»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1442 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ