Երևան
12 °C
«Մեզ այլևս ոչինչ պետք չէ: Մենք պետք է ապրենք և չխանգարենք ուրիշներին ապրել»:
Փոքրիկ ու աղքատ մի տնակում իրիկնամուտ էր: Ոչնչով աչքի չընկնող ընտանիք, ու աննշան թվացող մի տուն, որը պահեր հետո հայտնվելու էր աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում:
«Տունը սահմանին». Գյումրու դրամատիկականի 2023-ի առաջին առաջնախաղն է:

Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի համանուն ստեղծագործությունը քաղաքական սատիրայի տեսքով է ներկայանում: 60-ականներին լեհ ժողովրդի առջև ծառացած սահմանազատման, սահմանագծման մասին է պատմվում՝ որոշակի արդիական շեշտադրումներով:
Դռան թակոցով սկզբում՝ որպես հյուր, այնուհետև՝ միջնորդ և վերջում արդեն տիրոջ իրավունքով սահմանին գտնվող փոքրիկ տուն է ներխուժում ողբերգությունը դիվանագետների միջոցով:


«Մենք աղքատ մարդիկ ենք, մեզնից ինչ է պետք»,- անընդհատ զարմացած հարցնում է տանտերն, ու որպես պատասխան օդում սպառնալիք-դատավճռի նման կախվում է պատասխանը՝ ձեր տունն է պետք, և սա պատմական պահ է:
Այնուհետև իրադարձությունները հաջորդում են միմյանց, և սահմանազատման գիծն ուղիղ անցնում է սահմանին կանգնած այդ փոքրիկ տան հենց մեջտեղով՝ երկատելով կյանքն ու ճակատագրերը մարդկանց:


«Պիեսը պատմում է 60-ականներին լեհ ժողովրդի համար ակտուալ թեմայի մասին՝ սահմանազատում-սահմանագծում, և մենք չենք փորձել տեղայնացնել, հայաֆիկացնել, կամ այլ նման դրսևորումներ ունենալ: Սա համամարդկային թեմա է, որն այսօր հուզում է ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ՝ ռուսներին, ուկրաինացիներին, բելառուսներին»,- ասում է ռեժիսորը:

«Տունը սահմանին» ներկայացումը ողջամտության ձայնն է Գյումրու դրամատիկականի բեմից: Աճեմյանցիների բնորոշումն է սա:
Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն էլ կարճ գաղափարն է ձևակերպում՝ երբեք չհուսահատվել:
«Երբե՛ք, երբե՛ք չհուսահատվես, պայքարի՛ր քո սեփականության, քո իրավունքի համար․ երբեք չվհատվես ու համոզված եղիր, որ երբեք չասես՝ վերջն է: Չկա՛ վերջ, վաղն է՛լ ավելի լավ է լինելու, ու դու պիտի պայքարես: Միասնականության մեջ է փրկությունը»,- ասում է նա:

Ներկայացումն հենց այդպես էլ ավարտվում է: Բազմաթիվ փորձությունների միջով է անցնում սահմանի փոքրիկ տան փոքրիկ ընտանիքը: Երկու երկրների սահմանագծով կիսված սենյակներ, արմատախիլ արված ծաղիկներ, որոնք մի ժամանակ այնքան սիրով ու խնամքով էին աճեցնում նրանք: Տարբեր պատճառներով մահանում են տարեց անդամները:
Միայնակ մնացած երիտասարդ ամուսինները կարճ մի պահ հանձնվում են: Եվ այն վայրկյանին, երբ թվում է, թե համակերպվել են, ցատկում են ոտքի: Հաշվի չառնելով դիվանագետների ներկայությունն ու իրենց սպառնացող ուղիղ մահվան վտանգը՝ վերագտնում են իրենց հստակ որոշմամբ՝ իրենց տանը, իրենց հողում ապրելու հաստատակամությամբ:
Վարագույրը փակվում է հենց տունը նորոգելու տեսարանով՝ հանդիսատեսներից յուրաքանչյուրին թողնելով իր մտքի ու որոշման հետ միայնակ:

Չդադարող ծափերը վկայում են, որ ներկայացումն ընդունված է, ասելիքը՝ հասու: Աճեմյանցիները վստահ են, որ «Տունը սահմանին» ներկայացումը տևական ժամանակ չի լքի թատրոնի հարուստ խաղացանկը: Այդ մասին նաև վաճառված տոմսերն են վկայում: Առաջիկա օրերի համար ազատ տեղեր այլևս չկան:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT