Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվի 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110-ը

Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները, երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, համար 1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, որոնք իրար կկապեն Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

««Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսով կսպասարկվի հ.58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյան փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: 4 նոր շարժակազմով կհամալրվի հ.97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Հ.22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Հ.38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը կբարելավի ներկայի իրավիճակը: Մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:

Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել հ.18, հ.13 միկրոավտոբուսային, հ.47, հ.9, հ.53, հ.54, հ.21 երթուղիները»,- նշեց նա:

Ըստ Սարգսյանի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով:

Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40886 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին