Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները հասցնել 0-ի. Նիկոլլաս Ռալլո

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն՝ Նիկոլաս Ռալլոյին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Հայրապետյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Սիմոն Ասատրյանը, կոմիտեի թռիչքների անվտանգության պատասխանատու Ժենյա Տեր-Վարդանյանը։

44.jpg (374 KB)

Նախարարը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից վերջին չորս տարվա ընթացքում կատարված բարեփոխումների և ներդրումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

Նիկոլաս Ռալլոյին իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքերի որակի վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է Ընկերության կողմից մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակի շարունակական բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, համագործակցությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի և քաղաքացիական ավիացիայի բնագավառի այլ միջազգային կառույցների հետ։

Նախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության շրջանակներում ջերմոցային գազերի, արտանետումների, այդ թվում՝ ավիացիոն արտանետումների նվազեցմանն ուղղված աշխատանքները։

Այդ համատեքստում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն՝ Նիկոլաս Ռալլոն ներկայացրել է 2022 թվականին Մոնրելաում կայացած Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունված մի շարք կարևոր որոշումների մասին, մասնավորապես՝ «Կայուն ավիավառելիք» ունենալու հարցը և ներկայացրել է ICAO ACT-SAF (ICAO Assistance, Capacity-building and Training for Sustainable Aviation Fuels) ծրագիրը։

Անդրադառնալով մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների հարցին՝ Նիկոլլաս Ռալլոն նշել է, որ ԻԿԱՕ անդամ երկրները, այդ թվում Հայաստանը, ստանձնել են պարտավորություն մինչև 2030 թվականը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները կրճատել, իսկ մինչև 2050 թվականը՝ հասցնել 0-ի: Դրան կարելի է հասնել՝ «Կայուն ավիավառելիք», ինչպիսիք են սինթետիկ վառելիք, բիովառելիք, արտադրելով։

Այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, այլև կխթանի տվյալ երկրի տնտեսության զարգացումը։ Յուրաքանչյուր անդամ երկիր, այդ թվում Հայաստանը, կարող է անվճար միանալ ICAO ACT-SAF ծրագրին։ ICAO ACT-SAF ծրագիրը հնարավորություններ կընձեռի անդամ պետություններին՝ զարգացնելու իրենց ողջ ներուժը սինթետիկ վառելիք, բիովառելիք արտադրելու ուղղությամբ։

Նախարարը ողջունել է ICAO ACT-SAF ծրագրին միանալու գաղափարը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է միանալ այդ ծրագրին և զարկ տալ «Կայուն ավիավառելիք» արտադրելու գաղափարին։

Նիկոլաս Ռալլոն այցելել է նաև Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն, տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին և հետևել մասնագետների կողմից եղանակի դիտարկումների և կանխատեսումների ընթացքին։ Այնուհետև Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել է Կենտրոնի կարողությունների զարգացման հետագա ընթացքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18181 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին