ԱՄՆ-ի հայկական համագումարի տարեկան խորհրդաժողովի կարևոր թեմաներից մեկը Լաչինի միջանցքի հարցն է եղել

Լաչինի միջանցքի շրջափակումն ու Հայաստանի անվտանգության մարտահրավերներն առանցքային տեղ են զբաղեցրել Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ Կոնգրեսում ընթացած այս տարվա խորհրդաժողովներում:

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Դրանց ողջ նպատակն է վստահ լինել՝ ամերիկահայությանը հուզող խնդիրները գտնվում են ամերիկացի օրենսդիրների ուշադրության կենտրոնում, ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ առկա են շոշափելի արդյունքներ, և որ միջանցքի շրջափակումը վերացվում է: Ցանկանում ենք վստահ լինել, որ մեր ձայնը լսելի է և հստակ հնչում է ԱՄՆ Կոնգրեսում, և որ կարող ենք անել հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդին օգնելու համար»,- նշել է Արդունին:

Կոնգրեսական Ջուդի Չուի կարծիքով՝ այս միջոցառումների կարևորությունը էլ ավելի է մեծացել վերջին զարգացումների համատեքստում:

«Դա հատկապես կարևոր է այսօր, քանի դեռ Արցախում մարդիկ գտնվում են արգելափակված վիճակում, զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից, դեղորայքից, սնունդից և էներգետիկ պաշարներից: Շատ ծանր վիճակ է, քանի որ Ադրբեջանը փակել է ցամաքային Լաչինի միջանցքը։ Եվ դա մի հարց է, որը մենք պետք է լուծենք, քանի որ մարդիկ չեն կարող ապրել նման տառապելի պայմաններում»,- ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն էլ հայտնել է Կոնգրեսում նոր նախաձեռնությունների մասին:

«Մենք նամակ էինք պատրաստել՝ ուղղված հատկացումների հանձնաժողովին, ուր խնդրում էինք 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և ավելի քան 60 միլիոն դոլար՝ Արցախին: Այն կոչ էր անում մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և խնդրել մեր պետքարտուղարության միջոցով դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ դադարեցնելու այս շրջափակումը»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է կոնգրեսական Փալոնը:

Կոնգրեսական Ջիմ Կոստան էլ վստահ է՝ այս խորհրդաժողովները հիշեցնում են Կոնգրեսին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պարտավորության մասին:

«Ամերիկահայությունը հատուկ դերակատարում ունի Հայաստանի շահերի պաշտպանության և ԱՄՆ-Հայաստան գործընկերության հարցերում, ինչպես նաև այն ջանքերում, որոնք միտված են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված այլ երկրներին, ինչպես նաև վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սարսափելի շրջափակումը, որն ազդում է Արցախում շուրջ 120 հազար հայերի կյանքի վրա»,- պնդում է Կոստան:

Ամիսներ առաջ Ռոդ Այլենդ նահանգից ԱՄՆ Կոնգրեսին և հայկական հանձնախմբին միացած կոնգրեսական Սեթ Մեգեզիները Լաչինի միջանքի շուրջ զարգացումը որակել է իրական մարդասիրական ճգնաժամ: Նա կոչ է արել իր բոլոր գործընկերներին գիտակցել հայկական հիմնախնդիրներին աջակցելու կարևորությունը՝ հատկապես Լաչինի շրջափակման պայմաններում:

«Խնդիրն այն է, որ Կոնգրեսի շատ այլ անդամներ այնքան էլ լավ ծանոթ չեն այս հարցերին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Արցախում: Եվ ահա, թե ինչու են նման խորհրդաժողովներն այդքան կարևոր, ուր բոլորս կարող ենք աշխատել միասին ու քննարկումներ անցկացնել գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով, թե ինչ է կատարվում և ինչու պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերել այս հարցերին»,- նշել է նա:

ԱՄՆ Կոնգրեսում խորհրդաժողովի եզրափակիչ միջոցառման ընթացքում ելույթ ունեցած ամերիկացի կոնգրեսականները հավաստիացրել են՝ շարունակելու են հանդես գալ ի պաշտպանություն հայկական շահերի: Նրանք խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22586 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին