Հանդիպել են զինվորական դատախազը և զորամասի կացարանում հրդեհից զոհվածների հարազատները. ինչ են նրանք քննարկել

Այսօր զինվորական դատախազության վարչական շենքում տեղի է ունեցել Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների առաջին հանդիպումը զինվորական դատախազի հետ:

Զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են:

«Այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ, ընթանում են ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ հնարավոր բոլոր վարկածներ ուղղությամբ, բայց կոնկրետ որևէ վարկածի վերաբերյալ չի տրամադրվել սպառիչ տեղեկատվություն: Այս պահին քրեական վարույթի շրջանակներում հինգ անձ է ենթարկվում քրեական հետապնդման, զինվորական դատախազի կողմից չի բացառվել նաև այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների իրականացումը»,- նշեց Նորիկյանը:

Վերջինիս խոսքով՝ զինվորականների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությամբ ամրագրված այն հանգամանքը, որ մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից, առանձին հանգամանքներ են, և անհրաժեշության դեպքում պետք է այլ փորձաքննության միջոցով հավաստվի կամ հերքվի, թե կոնկրետ դրանցից յուրաքանչյուրը որքանով է գտնվում նույնական պատճառահետևանքային կապի մեջ. «Այսինքն՝ հրդեհից է առաջացե՞լ շմոլ գազը, կամ այդ շմոլ գազը հրդեհից առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Բոլոր հնարավոր ու անհնար վարկածների շուրջ հարց է բարձրացվել ու քննարկվել»:

Փաստաբանն ասաց, որ ինչպես երեկ է հայտարարել, դեպքի վայրը խախտվել է՝ վարույթ իրականացնող մարմինը սկսել է տիրապետել դեպքի վայրին, երբ զինծառայողների մարմիններն այնտեղից հանված և տարված են եղել:

«Մենք խորը կասկած ունենք, որ այդ դիերի տեղափոխման ընթացքում որևէ լուսանկարահանում ու տեսանկարահանում չի եղել: Այդ հանգամանքի վերաբերյալ մեր տարակուսանքը չի փարատվել. տեսականորեն և գործնականորեն բացառում եմ, որ այնտեղ տեսանկարահանումներ ու լուսանկարահանումներ արված չլինեն, հետևաբար մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են տեսել զոհված զինծառայողներին, փրկված զինվորները որտե՞ղ են եղել: Այդ հարցը կարևորագույն հարցերից մեկն է, որի պատասխանը մենք որոնում ենք»,- ասաց Նորիկյանը:

Ըստ նրա՝ հարց է բարձրացվել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ էական հակասությունները գտնվում են այն մարդկանց շրջանակում, որոնք ողջ են մնացել. «Նախկինում արված հայտարարությունները փոփոխվում են հօգուտ պաշտոնական վարկածի, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչո՞վ է դա պայմանավորված»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1285 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ