Երևան
12 °C
Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինուժի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուն: Նա գրել է.
«Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձյանգրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ։
Ռուս խաղաղապահներն այսօրվանից Լաչինի միջանցքում անելիք չունեն։ Այս դիրքերը գրավելով ադրբեջանցիներն ամբողջությամբ վերահսկում են Լաչինի բոլոր կոմունիկացիաները։
Լաչինի միջանցքի որևէ հատվածում անցակետի տեղադրումը նույնիսկ այսուհետ կորցնում է իր հրատապությունն ու կարևորությունը Բաքվի համար։ Ադրբեջանը կարող է անցակետ տեղադրելու պահանջից հրաժարվել, ընդհուպ բացել միջանցքը։ Բոլոր խոչընդոտներն ու միջանցքի և այլ կոմունիկացիաների ուղղությամբ անորոշություններն այլևս հաղթահարված են։
Իսկ ռուս խաղաղապահներն այլևս միջանցքում որևէ գործառույթ չունեն։
Ադրբեջանի կողմից սույն բարձունքները գրավելուց հետո ո՞րն է լինելու ռուսների պարտականությունների շրջանակը Արցախում։ Արցախյան հիմնահարցի առանցքում Լաչինի հարցը անկյունաքարային է եղել և մնում։ Արցախի ապագայի վերաբերյալ Լավրովի վերջին հայտարարություններից և ադրբեջանական զինված ուժերի այս գործողություններից հետո համոզված կարելի է պնդել, որ հանձնելով այս բարձունքները, ռուսները պատրաստվում են հանձնել ամբողջ Արցախը և կասկածից վեր է, որ բանը այլևս չի էլ հասնելու 2025-ին՝ ռուսները գնալու են Արցախից։
Ռուսական խաղաղապահությունը Արցախից դուրս բերելու հարցում Ադրբեջանն ունի հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Այստեղ մենք շանս չունենք։
Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել մեր հայրենակիցների անվտանգության համար (իրավունքների մասին այս պահին ծիծաղելի է խոսել)։
Այսօրվանից 2000 ռուս խաղաղապահներն Արցախում շարքային ոստիկաններ են։
Ինչո՞ւ է այս ամենը կարևոր իմանալ, արձանագրել, վերլուծել։
Ռուսները այսպես՝ ամենուր, Հայաստանի տարածքում նրանց հանձնված ամեն ինչ հանձնելու, իրենց վերապահված բոլոր դիրքերն ու պատասխանատվության գոտիներից հրաժարվելու են։
Շարունակեք հետևել ռուսների, արամաբրահամյանների ու սամվելկարապետյանների հորդորներին։ Հայաստանի կենսական շահերի համար գերկարևոր Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը կապեք Պուտինի ձերբակալման միջազգային դատարանի որոշման հետ։
Ռուսները հասկանում են, որ Ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից Պուտինի համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Այ ստրատեգիական գործընկեր Ադրբեջանի նախագահի, նրա հանցակից քաղաքացիական և զինվորականության համար ներկայացնում է։ Եվ Ռուսաստանը Հայաստանի վրա իր ունեցած ազդեցությունը պիտի գործադրի, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործներին ազատի պատասխանատվությունից։
Շատերին էլ թվում է, թե այսպես ռուսները Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմի չեն մղի, կամ որ ամենահավանականն է՝ երկիրը ներսից չեն պայթեցնի։
Չարաչար սխալվում եք՝ ռուսները վաղուց կայացրել են Հայաստանի վերաբերյալ ռազմավարական որոշումը, բոլոր ուղղություններով ու ճակատներով թիրախավորել են Հայաստանը և Հայաստանի ապագան։
Նրանց, և ոչ միայն նրանց, նպատակը մնում է նույնը՝ Հայաստանին զրկել ընտրության իրավունքից, դաշնակից, բարեկամ փնտրելու և ունենալու հնարավորությունից և պետականություն կայացնելու, ամրապնդելու, զարգացնելու երազանքից»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT