Երևան
12 °C
Արցունքներ, վարդեր ու մեդալներ. երեկ Գյումրիում «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով հետմահու պարգևատրվեցին 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Շիրակի մարզից զոհված 12 հայորդիները:

«Այս թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար շենացնենք մեր երկիրը։ Փա՛ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»,- ներկաներին դիմեց Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։


Սակրավոր Սարիբեկ Գևորգյանին տրված մեդալը որդին՝ փոքրիկ Գոռն էր ձեռքում պահել, լուռ նայել՝ իրեն շրջապատողներին, խորը աչքերում խոշոր արցունքներ են հայտնվել: Տատիկի խոսքով՝ հոր հետ անսահման կապված է եղել:

Կինը վերջին անգամ Սարիբեկի հետ 2022-ի հոկտեմբերի 12-ին է խոսել: Ասում է՝ այդ օրը բացառիկ է եղել, քանի որ երկու անգամ է խոսել: Շատ չի զանգել, որ չխանգարի ամուսնուն:
«Ամենահավանական բանը, որ ես պատկերացրել եմ, ամուսնուս գերի ընկնելն է եղել: Մենք պայմանավորվել էինք՝ եթե գերի ընկնի, ինքն իրեն խփի: Երբեք չէի մտածի, որ կարող է իմ Սարոն երկու մինով զոհվի: Ինքը միները դնելուց հետ գալուց է եղել, ոտքը սայթաքել է, ձեռքին երկրորդ միննն էլ է եղել ու մահացել է: Ինքը ոչ միայն իմ Սարոս էր, այլ բոլորի, լավագույն մասնագետ էր, բոլորի կողքին կանգնած»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Սարիբեկի կինը՝ Սուսաննան:

Դեպքի մասին «Ֆեյսբուք»-ից է իմացել: Հիշում է՝ այդ օրը տեղեկացել է, որ հարազատներն իրենց տուն՝ Բերդ են գնալու: Զարմացել, բայց և ուրախացել է, մտածել է՝ հյուրեր է ընդունելու:
«Ասի՝ Սարոն իմանա՝ կզարմանա: Հաց կպատրաստեի, «Ֆեյսբուք»-ը բացի ու կարդացի, բայց չհավատացի, թվաց երազ է, իրականություն էր, դառը, բայց՝ իրական: Ու հասկացա, թե մեր հարազատներն ինչու են էդքան ճանապարհը կտրում, որ Մեծ Մանթաշից հասնեին Բերդ»,- ասել է նա:
Նունեն էլ եղբոր՝ Կարենի հետ վերջին հեռախոսազանգի օրն է հիշում: Ասում է՝ անընդհատ այդ օրն իրեն զանգել է: Հաճախականությունից Նունեն անհանգստացել, հարցրել է՝ հո բան չի՞ պատահել:

«Ասաց՝ չէ, բան չկա, Արթուր Ալեքսանյանի ելույթը նստի նայի, որ ինձ մանրամասն պատմես, ես ժամանակ չունեմ, դու հատիկ-հատիկ նայե, որ պատմես, կարող է ես ինտերնետ չունենամ: 12:45 էր՝ անջատեցինք հեռախոսն, ու վերջ, սեպտեմբերի 13-ին էր»,- երկար լռում է Նունեն՝ ձեռքում ամուր սեղմելով եղբոր պարգևը:

Նրա խոսքով՝ հպարտ է, որ հերոս եղբայր ունի, բայց կուզեր Կարենը կենդանի լիներ, ապրեր ու ժպտար: Վերադառնար ծառայությունից ու խոստումը կատարեր՝ շարունակեր ֆուտբոլով զբաղվել: Այսօր իր ուսերին մեծ պարտականություն կա՝ ապրել իր ու եղբոր փոխարեն, ծնողների համար սփոփանք դառնալ ու որքան էլ դժվար է՝ առաջ քայլել:

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT