Երևան
12 °C
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը մարտի 28-ին՝ ժամը 23:08-ին, հայտնել է Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի «սպանության» մասին, հայտնում է ադրբեջանական Turan-ը։
«Սպանվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն (Մուստաֆա), որը հայտնի է իր հակաիրանական և հակաիսլամական հայտարարություններով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս հաղորդագրությունը համացանցում հայտնվել է ադրբեջանցի պատգամավորի մահափորձից կես ժամ անց, երբ կրակոցների մասին դեռ տեղյակ չեն եղել ադրբեջանական լրատվամիջոցները և բազմաթիվ պետական կառույցներ։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ այդ պահին ոչինչ հայտնի չի եղել նաև Մուստաֆայի վիճակի մասին։
Ստացվում է՝ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ պատգամավորի սպանության փորձում իրանական հետք կա:
«Փաստերն անուղղակի վկայում են այս մահափորձին Իրանի հատուկ ծառայությունների և իրանցի գործակալների մասնակցության մասին»,- պնդում է գործակալությունը՝ հրապարակելով իրանական կողմի տեղեկատվությունը:

Նշենք, որ վերջին տարիներին Ֆազիլ Մուստաֆան իր գործունեությունը կենտրոնացրել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը քննադատելու և քաղաքական շիիզմի աճող ազդեցության դեմ հուսահատորեն պայքարելու վրա:
Մուստաֆան պարբերաբար ելույթներ է ունենում՝ ծաղրելով իրանական վերնախավին ու զայրացած հայտարարություններ անելով, կոչ անելով հասարակությանը պայքարել տգիտության դեմ։
Պատգամավորը վերածվել է իրանական գաղափարախոսության դեմ Ադրբեջանում գլխավոր մարտիկի և իր գործունեությունը ծավալել վիրտուալ տարածքում՝ կատաղի քննարկումներում հաճախ բախվելով իրանամետ ուժերի հետ։ Առանց որևէ չափազանցության՝ Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնական անձանցից մեկն Ադրբեջանում:
Մահափորձի ենթարկված պատգամավորը հանրության մեջ հայտնի քաղաքական գործիչ և պատգամավոր է, նա ակտիվ աշխատել է դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, եղել է նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր համախոհը:
Գործող իշխանության օրոք քաղաքական գործիչը եղել է ընդդիմության արմատական թևի առաջնորդներից, սակայն հետո տեղափոխվել է կառուցողական ճամբար, իսկ 2005 թվականից խորհրդարանում ներկայացնում է Սաբունչու շրջանի ընտրողների շահերը, և ինչպես վերը նշեցինք, հակաիրանական թեզի ակտիվ առաջնորդն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողները Ֆազիլ Մուստաֆային սպասել են Զաբրատ գյուղում գտնվող իր տան ցանկապատի դիմաց։ Մուստաֆան, ինչպես միշտ, մեքենայով մոտեցել է իր տան դարպասին, սեղմել հեռակառավարման կոճակը, որպեսզի բացվի դարպասը, երբ սկսել են կրակել մեքենայի վրա: Մուստաֆան ուսի և ազդրի հատվածում վիրավորումներ է ստացել, բայց հասցրել է դուրս թռնել մեքենայից և շտապել դեպի բակ, որտեղ աղմուկից դուրս է եկել վերջինիս կինը, այնուհետև կրակոցներ արձակողները հեռացել են, ժամանել են շտապօգնությունն ու ոստիկանությունը:
Հրաձիգները եղել են դիմակներով և ինքնաձիգներով զինված։ Կրակ բացելով՝ նրանք անմիջապես հեռացել են հանցագործության վայրից։
Ադրբեջանում պատգամավորի նկատմամբ մահափորձ վերջին անգամ տեղի էր ունեցել 1996 թվականին, երբ քաղաքի կենտրոնում սպանվել էր Բալականի շրջանի պատգամավոր Ալի Անցուխսկին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT