Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՊՊԾ կանոնադրությունն ու կառուցվածքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը։

Որոշման մեջ ասվում է․

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1392-Լ որոշումը»։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ` վարչապետ) ենթակա և պետական պահպանություն իրականացնող մարմին է:

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Ծառայության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայություն.
2) ռուսերեն` Служба государственной охраны Республики Армения.
3) անգլերեն` State Protection Service of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Service de la protection de l’État de la République d’Arménie:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: Ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ծառայության կառուցվածքում ընդգրկվում են ծառայության պետի, ծառայության պետի տեղակալի, ծառայության պետի օգնականի, ծառայության պետի խորհրդականի, ծառայության պետի տեղակալի օգնականի պաշտոնները և կառուցվածքային (այդ թվում՝ պահպանական, թիկնապահական, օպերատիվ, հատուկ նշանակության, ապահովման և սպասարկման գործառույթներ իրականացնող) ստորաբաժանումները:

7. Ծառայության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0019, Պռոշյան 1-ին փակուղի, 20:

2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

8. Ծառայության նպատակներն ու խնդիրներն են`
1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսումը և բացահայտումը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացումը.
2) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը՝ նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` երթևեկության ընթացքում.
3) իր իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպման և իրականացման ապահովումը.
4) իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը.
5) պահպանվող օբյեկտների պաշտպանությունը.
6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունների և այլ իրավախախտումների բացահայտումը, կանխումը և խափանումը.
7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովումը.
8) պետական պահպանության օբյեկտների շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ապահովումը՝ նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ.
9) իր իրավասության շրջանակներում անվտանգության ապահովման մյուս պետական մարմինների հետ համագործակցությունը և պետական պահպանության ոլորտում նրանց գործունեության համակարգումը.
10) սեփական անվտանգության ապահովումը.
11) ծառայության անձնակազմի հետ տարվող աշխատանքների և ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարելագործումը, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովումը:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

9. Ծառայության գործառույթներն են`
1) պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունների բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
3) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանման ապահովումը՝ նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքների վերացումը.
4) անհրաժեշտության դեպքում, այն ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցման ապահովումը, որոնցով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.
5) իր իրավասության շրջանակներում, իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, դրա հուսալիության, տեղեկատվական անվտանգության ու օպերատիվության ապահովումը.
6) ծածկագրային աշխատանքների իրականացումը.
7) իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովման իրականացումը.
8) պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստման, ծառայողների վերապատրաստման ու որակավորման բարձրացման կազմակերպումը և իրականացումը.
9) սեփական անվտանգության ապահովումը.
10) համագործակցելով համապատասխան մարմինների հետ՝ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելուն ուղղված միջոցառումների իրականացումը.
11) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ իր իրավասության սահմաններում համագործակցության իրականացումը.
12) պետական պահպանության օբյեկտներին շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ապահովումը.
13) պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով անհրաժեշտ ուժերի և միջոցների ներգրավումը.
14) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը.
15) պահպանվող օբյեկտներում օպերատիվ-տեխնիկական զննումների, իսկ համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանականերում՝ նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողության կազմակերպումը և իրականացումը.
16) պահպանվող օբյեկտներ մուտքի և ելքի ժամանակ պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը, նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննումը, այդ թվում` տեխնիկական միջոցների կիրառմամբ.
17) փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորումը, լուսանկարումը, ձայնագրումը և տեսանկարահանումը.
18) պահպանվող օբյեկտներում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց ձերբակալումը և համապատասխան մարմիններին հանձնումը, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.
19) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը` համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ, պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառների և պայմանների վերացման համար պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդությունների ներկայացումը.
20) անարգել մուտքը բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար: Եթե սույն ենթակետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով, ապա ծառայությունը դրա մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.
21) անհրաժեշտության դեպքում, տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների՝ որոշակի վայրերում և օբյեկտներում գտնվելու արգելումը, ինչպես նաև այդ վայրերից տրանսպորտային միջոցների տեղափոխումը, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ
պետական պահպանության իրականացման համար.
22) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության անվճար ստացումը.
23) ծառայության ծառայողներին, օրենքով սահմանված կարգով, հրազեն և հատուկ միջոցներ պահելու, կրելու, օգտագործելու թույլատրումը.
24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իր իրավասության շրջանակներում պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
25) իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցությունը, օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանակումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը.
26) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.
27) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.
28) պետական պահպանության օբյեկտներին պետական պահպանության րամադրման ընթացքում անընդհատության, գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության, օրենքով նախատեսված պետական պահպանության իրականացման այլ սկզբունքների պահպանումը, անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով կազմակերպման ձևերի և ներգրավված անհրաժեշտ ուժերի ապահովումը:

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

10. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը:

11. Վարչապետը՝
1) հաստատում է ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում է կանոնադրության փոփոխություններ, ինչպես նաև՝ ծառայողների և աշխատողների քանակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.
3) իրականացնում է ծառայության գործունեության վերահսկողությունը.
4) լսում է ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության ստուգման արդյունքները.
5) իրականացնում է վերահսկողություն ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը:

13. Ծառայության պետը հաշվետու է վարչապետին:

14. Ծառայության պետը՝
1) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները.
4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.
5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին և աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին և աշխատողներին.
6) հաստատում է հաստիքացուցակը.
7) հաստատում է ներքին աշխատակարգը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը.
13) կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև.
14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.
15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին և աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
17) ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.
19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը.
20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները.
21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.
22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչն է.
23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց.
24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ.
25) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.
26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների և աշխատողների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.
27) ծառայության ծառայողներին և աշխատողներին, ինչպես նաև ծառայության առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք).
28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.
29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս՝ որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.
30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.
31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները.
32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.
33) որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների գործուղման հետ կապված հարցերը.
34) օրենքի համաձայն՝ ծառայության համակարգի ծառայողների և աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ.
35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.
36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր.
37) ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.
38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:

16. Ծառայության պետի տեղակալը՝
1) գործում է ծառայության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է ծառայության պետի հանձնարարականները, ապահովում է նրանց կողմից դրանց կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով ծառայության պետին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ծառայության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները, անմիջական ենթակա և հաշվետու է ծառայության պետին:

17. Ծառայության պետի տեղակալը կարող է ունենալ օգնական: Ծառայության պետի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ծառայության պետի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է ծառայության պետի տեղակալին:

18. Ծառայության պետի խորհրդականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով կամ աշխատատեղի նկարագրով):

19. Ծառայության պետի օգնականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով կամ աշխատատեղի նկարագրով):

20. Ծառայության պետի տեղակալի օգնականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով կամ աշխատատեղի նկարագրով):

5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

21. Ծառայության կառուցվածքը հրապարակման ենթակա չէ:
22. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են դրանց կանոնադրություններով:

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

23. Ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

24. Ծառայության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

25. Ծառայությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

26. Ծառայությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական
ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

7. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

28. Ծառայության հաշվապահական հաշվառումն իրականացվում, ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում և ներկայացվում են «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

Տպել
924 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները