ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են հաշվետու տարում կատարված աշխատանքները:

Զեկուցվել է ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Տեղեկատվություն է ներկայացվել Վարչապետի և Կառավարության որոշումների նախագծերի մշակման, վարչապետի և կառավարության որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության, նախարարական կոմիտեների գործունեության, փաստաթղթաշրջանառության ծավալի, պետական գերատեսչությունների հետ համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի կադրային համալրվածության, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:

Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում. ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:

Ներկայացվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կառավարության խոսնակների դպրոց» շարունակական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 25 մասնագետ:

Զեկուցվել է ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման ընթացքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կատարված աշխատանքի մասին:

Նշվել է, որ հաշվետու տարում կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի: Գործընթացը շարունակական է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2022թ. մեր երկրում բարձր մակարդակով կազմակերպվել և անցկացվել են միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը: Մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ»-ի կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և ներկայում ակտիվ ընթանում են 2023թ. ապրիլի 10-23-ը Երևանում կայանալիք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Արայիկ Հարությունյանը, միջազգային համագործակցության ծրագրերի շարքում, անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրին: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ, այն կազմված է 10 հանձնառությունից և աջակցում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, մի շարք ուղղություններով բարեփոխումներին:

Հաշվետությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի, միջոցառումների, որոշումների, ռազմավարությունների ազդեցության գնահատման կարողությունների շարունակական զարգացումը, պետական կառավարման համակարգի աշխատանքում թվային գործիքակազմի հետևողական ներդրումը և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել Վարչապետի հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18386 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին